ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Պատերազմ Արցախում
Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան

Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպական իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խիստ ոգևորված են Հրազդանում Firebird AI գործարանի հիմնադրումից: Ավելին, այդ հանգամանքը արդեն մոտ երկու ամիս է, ինչ անխնա շահարկում են պրոիշխանական քարոզչության մեջ: Բայց իսկապե՞ս այդքան անմեղ, հրաշալի, օգտակար ու անվտանգ բան է այդ «հրեղեն թռչունը» (Fire bird- բառացի՝ հրեղեն թռչուն կամ կրակի ծիտ):

Այս ընթացքում փորձագետները մի շարք մտահոգություններ ու անհանգստություններ են արտահայտում այդ գերգովազդված «ԱԲ գործարանի» առնչությամբ: Եթե ամփոփ, ապա փորձագիտական քննադատական հիմնական դիտարկումները վերաբերում են աշխարհաքաղաքական և անվտանգային ռիսկերին, ինչպես նաև երկակի նշանակության տեխնոլոգիաները հնարավոր հետախուզական նպատակներով օգտագործելուն: Կան մտահոգություններ նաև էներգետիկ հսկայական ծանրաբեռնվածության, տվյալների ինքնիշխանության վերահսկողության պակասի և տնտեսական ներառականության ցածր մակարդակի վերաբերյալ: Բայց մի փոքր պետք է մանրամասնել. «հրեղեն թռչունը», կարծում ենք, արժե դրան:

Նախ՝ սոցիալականի պահով. որքան էլ իշխանություններն ինքնագովազդի համար շրջանառում են «գործարան» բառը, փորձագետները նշում են, որ նմանատիպ կենտրոնները սովորաբար ստեղծում են սահմանափակ թվով աշխատատեղեր, ի լրումն՝ կարող են ինքնիշխանության տեսանկյունից հանգեցնել Հայաստանի որոշակի տեխնոլոգիական կախվածության:

Ինչ վերաբերում է էներգետիկ բաղադրիչին, ապա փորձագետները մատնանշում են այն հանրահայտ իրողությունը, որ նման կենտրոնները մեծ չափերով էլեկտրաէներգիա են կլանում, եթե չասենք՝ խժռում: Կոնկրետ Հրազդանի Firebird AI գործարանը, որքան հայտնի է բաց աղբյուրներում եղած տվյալներից, մեկնարկային հզորություններով 300 մեգավատ էլեկտրաէներգիա է սպառելու: Հետագա ընդլայնման դեպքում նման պահանջը կարող է հասնել մինչև 2 գեգավատի: Դա, անկասկած, մեծ լարվածություն է հարուցելու Հայաստանի էներգահամակարգում՝ ինչպես արտադրող կայանների, այնպես էլ այլ խոշոր սպառողների, նաև բնակչության էներգամատակարարման առումներով:

Բայց փորձագետների մյուս զգուշացումները շատ ավելի էական են: Նախ՝ հայտնի է, որ Հրազդանի այդ «հրեղեն թռչունը» հագեցած է 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորներով (GPU), իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել հզորությունը մինչև 50000 GPU: Կան դիտարկումներ, որ 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորները երկակի նշանակության են և ակտիվորեն գործածվում են ռազմական նպատակներով ևս: Ի՞նչ երաշխիք, որ Հրազդանում դրանք զուտ «խաղաղ նպատակներով» են տեղակայվում:

Նշվում է, որ Firebird AI գործարանը գերհամակարգչային ենթակառուցվածք է՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների համար: Բայց փորձագետները նշում են նաև, որ այդ «գերհամակարգչային ենթակառուցվածքը» նաև հրաշալի հնարավորություն է ԱՄՆ պատերազմի նախարարության (Պենտագոնի) ու հետախուզական ծառայությունների համար, որ ահռելի ծավալով տեղեկություններ հավաքեն ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան Իրանի ու դեռևս գործընկեր Ռուսաստանի հետ կապված: Հասկանալի է՝ հետախուզական ու ամենևին էլ ոչ «խաղաղ» նպատակներով:

Ավելին, ամերիկյան օրենքներով, ինչպես նկատում են փորձագետները, նման կենտրոնները պարտավոր են առաջին իսկ պահանջով ԱՄՆ իշխանություններին ու համապատասխան գերատեսչություններին տրամադրել իրենց տիրապետած ամբողջական տեղեկատվությունը:

Այստեղից արդեն ծագում են մյուս մտահոգությունները: Փորձագետները ընդգծում են անվտանգային ու աշխարհաքաղաքական խնդիրները: Բանն այն է, որ վերը նշված մի շարք դիտարկումների և իրողությունների խորապատկերում Հրազդանում հիմնադրված Firebird AI գործարանը ոչ թե «տեխնոլոգիական ճեղքում» է երևակվում, այլ միանգամայն լրջորեն կարող է անվտանգային սպառնալիք ընկալվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի կողմից, և այդ համատեքստում, հասկանալի է, սպառնալ նաև հենց Հայաստանի անվտանգությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>