Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային
Ազգերի լիգայի խաղարկության C խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հաղթեց Լատվիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսում, 31-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, հաշիվը կրկնապատկեց Արթուր Ղարիբյանը, ով դրանից քիչ առաջ էր դուրս եկել փոխարինման։
Հայաստանի հավաքականը, որ հանդես է գալիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում, սեպտեմբերի 28-ին ու հոկտեմբերի 5-ին կհանդիպի Չեռնոգորիայի թիմին, իսկ հոկտեմբերի 2-ին` Կիպրոսի։
Նշենք, որ Չեռնոգորիան հաղթել է Կիպրոսին՝ 2-1 հաշվով:

