Թքած ունենալու նուրբ արվեստը
Հռիփսիմե Սւրտչյանը գրում է. «Հանրապետության մեծ մասը կանգնած է խմելու ջրի լուրջ խնդրի առաջ՝ ժամերով ջրանջատումներ են տեղի ունենում։ Հատկապես Էջմիածին քաղաքում ջուրը հաճախ ժամով է տրվում։
Իսկ Վաղարշապատ խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրում արդեն մեկ շաբաթ է խմելու ջրագիծը վթարվել է, և մեծ քանակությամբ խմելու ջուր է հոսում՝ կորչելով փողոցում։
Բնակիչները ահազանգել են «Վեոլիա Ջուր»-ին, սակայն խնդիրը շարունակում է մնալ բացարձակ անտարբերության մատնված։ Բնակիչներին պատասխանում են՝ «տեղյակ ենք վթարի մասին», սակայն արդեն մեկ շաբաթ է որևէ աշխատանք չի կատարվում։
Բնակիչների խոսքով «Վեոլիա Ջուր»-ին չի հետաքրքրում այս խնդիրը և եթե այսպես շարունակվի, վթարը կարող է դեռ շաբաթներով չվերացվել։
Խմելու ջրի մեծ կորուստը դեռ շարունակվում է, իսկ մարդիկ կարոտով սպասում են ջուր ունենալուն»։

