Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան
«Մեղադրողը խոսք օգտագործեց՝ հանրությանը մոլորության մեջ գցելու համար»,- 18 արդարների գործով դատական նիստին ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն մոլորեցնում են հանրությանը, որոնց ցայտուն ներկայացուցիչները նստած են այս դահլիճում։
«Մարդուն հարց են տալիս, ասում է՝ գնացեք, գիրք կարդացեք, նամակ գրեք... Այդ տեսակ փորձագիտությո՞ւն է լինում։ Այս ամբողջ ֆարսը, ինչ տեղի է ունեցել և ունենում, բացարձակ կապ չունի այս գործի հետ։
Սա փտած իրականության արտահայտությունն է, մարդիկ նույնիսկ այնքան են լարվում, որ չեն կարողանում տարրական հարցերի պատասխանել»,- ասաց Սրբազանը։
Աղբյուրը` Panorama.am

