Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում
Փաշինյանի ու նրա ռեժիմի սպասարկման հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր դեր է ստանձնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, դրանց վերաբերյալ նախաքննության իրականացման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում»,– ասված է որոշման մեջ։
Այս համատեքստում կառավարությունը կարևորել է կոմիտեի ծառայողների և աշխատողների մասնագիտական ներդրման, պատասխանատու աշխատանքի և իրենց վերապահված գործառույթների պատշաճ իրականացման խրախուսումը և որոշել դրամական պարգևատրում անել։
Հավելենք, որ հենց այս կոմիտեի միջոցով են իրականացվում իշխանության ամենաքստմնելի քաղաքական պատվերները, քաղաքական հակառակորդների հետապնդումները և մասնավոր սեփականության փաստացի վերացման բոլշևիկյան քաղաքականությունը:
Դե, իսկ ծառաներին պետք է վճարել, եթե չես ուզում, որ ուրիշ տիրոջ ծառայեն: Փաստորեն, հակակոռուպցիոնի «գինը» մոտ 87 միլիոն դրա՞մ է: Եթե 500 միլիոն տվող լինի, տեսնես ի՞նչ կանեն, կդիմանա՞ն «կոռուպցիոն ռիսկերին»:

