Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։
Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գործնական վարժանքները տեղի են ունենում Սաչխերեի և Չիատուրայի ուսումնավարժարաններում։
Դասընթացի մասնակիցները պարապում են ժայռամագլցման, գետերի հատման, խոչընդոտների կառավարման և բարձր լեռնային տեղանքում կողմնորոշվելու հմտությունները խորացնելու ուղղությամբ։ Նրանք նաև սովորում են, թե ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավոր անձնակազմին, իրականացնել տարհանումներ և անցկացնել գիշերային երթեր։
Դասընթացը կտևի 3 շաբաթ։

