Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

