Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու
«Հրապարակը» գրում է. «Այսօր ձերբակալվել են երկու «օրենքով գողեր»՝ Օշականցի Գևորիկն ու «Զապը»։ Ըստ իրավապահների՝ Գևորիկը մի խումբ անձանց հետ գնացել է Հրաչյա Ներսիսյան փողոց՝ «օրենքով գողի»` Զապի նախկին փեսային պատժելու։ Տեղի է ունեցել վիճաբանություն, հայհոյանքներ ու փոխադարձ հարվածներ։
Դեպքից հետո նախկին փեսան էլ փորձել է հաշվեհարդար տեսնել նախկին աներոջից, սակայն չի կարողացել ավարտին հասցնել գործը։
Մենք տեղեկացանք, որ Քննչական կոմիտեն վաղը պատրաստվում է կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան։ ՔԿ-ից մեզ փոխանցեցին. «Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ։ Նախաքննությունը շարունակվում է»։

