Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան
ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով քննարկման կեսից ՔՊ խմբակցության պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները հեռացան դահլիճից։
Մինչ այդ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանն ասաց. «Մենք այսօր եկել էինք այն ակնկալիքով, որ կքննարկենք Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր, բայց այս հանդիպումը կարծես դարձել է միջխորհրդարանական հանդիպում, ինչ-որ պաշտոնների անուններ են հնչում, իսկ մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում չի կարող լինելու երկու խորհրդարան, երկու կառավարություն։
Մենք ստիպված ենք լքել այս քննարկումը»։
«Ձեր իրավունքն է, կարող եք լքել»,- ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագաh Լիլիթ Գալստյանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հույս հայտնեց, որ գոնե առցանց կհետևեն, թե ինչ հարցեր են բարձրաձայնում։
«Կառավարության ներկայացուցիչներ՝ այս հարցերը մի՞թե ձեզ չեն հասեագրված։ Չեմ հասկանում, թե ինչու եք լքում այս դահլիճը։ Դուք կառավարություն եք, դուք Ազգային ժողովին եք հաշվետու»,- ասաց Լ. Գալստյանը։
Աղբյուրը` Panorama.am

