Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
Հարություն Խաչիկյանը նկատում է. «Նախընտրական շրջանում փոքրիկ ֆյուրերիկը իր հիստերիկ ոճով Անդրանիկ Թևանյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ՝ «օտարերկրյա ծառայություններ և հավաքագրում», «պետական գաղտնիք», «622 հազար դոլար» և այլն։
Նպատակը պարզ էր՝ վարկաբեկել, մեկուսացնել և քաղաքական պայքարից հեռացնել «Մայր Հայաստան»-ի առաջնորդին, ով իշխանության գաղափարաքաղաքական հիմնական հակառակորդն է։
Սակայն ամիսներ անց գործը դատարան ուղարկվեց, և նախընտրական շրջանում աղմկահարույց ներկայացված այդ թեզերը դատախազությունը ինքը հերքեց։
Եվ ահա երեկ, երբ քննարկվում էր Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը, շրջանառության մեջ դրվեց մեկ այլ սուտ, թե իբր Անդրանիկ Թևանյանի կալանքը երեք ամսով երկարացվել է։ Այսօր արդեն պարզ է, թե այդ ստի հետևում ում մեծ ականջներն են երևում։
Դրանից հետո Հ1-ը գեբելսյան ոճով ռեպորտաժ պատրաստեց, կրկնելով այն ամբողջ սուտը, որը ֆյուրերիկի սրտի դատախազությունը հերքել էր՝ դատարան ուղարկված գործից հանելով այդ բոլոր մեղադրանքները»։

