ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ
23
Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Պատերազմ Արցախում
Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր

Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի ուշագրավ անդրադարձը.

«Նիկոլ Փաշինյանը սիրում է ասել, որ ինքը «իզմեր» չունի։ Ըստ էության՝ մարդը կարող է հրաժարվել «իզմերից» և, այնուամենայնիվ, իր քաղաքական վարքով բավական հստակ տեղավորվել որևէ գաղափարական շրջանակի մեջ։
Փաշինյանի դեպքն ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում։

Հեդոնիզմը հին հունական փիլիսոփայական ուղղություն է, որի հիմքում մարդու լավ կյանքի չափանիշը հաճույքի, հարմարավետության և տառապանքի նվազեցման հետ կապելու գաղափարն է։ Սա ոչ թե պարզապես «ուտել, խմել ու զվարճանալ» է, այլ, Էպիկուրի մոտ, օրինակ, հաճույքը կապվում էր հոգեկան հանգստության, չափավորության և վախերից ազատ լինելու հետ։

Իսկ երբ այս տրամաբանությունը տեղափոխվում է քաղաքականություն, փոխվում է նաև քաղաքականության լեզուն։ Պետության հաջողությունը սկսում է ներկայացվել ոչ միայն նրա ինստիտուտներով, անվտանգությամբ կամ զարգացման հեռանկարով, այլև, թե որքան հաճելի է կյանքը այդ պետությունում (Սա մեր երազանքի Հայաստանն է)։
Եվ այստեղ Փաշինյանի իշխանության տարիների հանրային քաղաքականությունը հետաքրքիր նյութ է տալիս։

Գաստրոնոմիական և գինու փառատոներ, «Ֆեստիվառ», երաժշտական միջոցառումներ, քաղաքային տոնախմբություններ, զբոսաշրջային ու ժամանցային նախագծեր։ Առանձին վերցրած՝ դրանցից որևէ մեկը խնդիր չէ։ Պետությունը կարող է և պետք է զարգացնի զբոսաշրջությունը, մշակույթը և ժամանցային տնտեսությունը։
 
Բայց երբ այս ամենը դառնում է իշխանության հանրային ներկայացման մշտական ֆոն, արդեն կարելի է հարցնել՝ ինչպիսի՞ կյանք է իշխանությունը դարձնում ցանկալի և ինչն է ներկայացնում որպես այդ կյանքի հաջողության չափանիշ։
 
Այստեղ էլ առաջանում է հեդոնիզմի քաղաքական վարքաբանությունը։
Քաղաքացուն ավելի հաճախ ներկայացնում են ոչ թե որպես պետության ապագան որոշող քաղաքական սուբյեկտ, այլ որպես լավ կյանք վայելող մարդ՝ գինի, սնունդ, երաժշտություն, տուրիզմ, փառատոն, ժամանց։ Այսինքն՝ գաղափարի փոխարեն՝ կենսակերպ։
Ասեմ, որ սա շատ հարմար քաղաքական տրամաբանություն է։ Գաղափարը ստիպում է խոսել ապագայի մասին, պատասխանատվության մասին, երկարաժամկետ նպատակների մասին, իսկ վայելքը՝ միայն ներկա պահը։
Նիկոլը կարող է հայտարարել, որ «իզմեր» չունի, բայց նրա քաղաքականությունը կարող է ունենալ իր սեփական արժեքային համակարգը։ Եվ այդ համակարգի մեջ հեդոնիզմը բացում է ծխածածկույթի ենթաշերտերը։

Այստեղ հարցը ոչ թե փառատոններն են, այլ թե ինչ է տեղի ունենում քաղաքականության հետ, երբ հաճելի ներկայի ցուցադրությունը սկսում է փոխարինել այն արդյունքներին, որոնց համար իշխանությունը պատասխանատու է։
 
Ութ տարվա իշխանությունից հետո այդ պատասխանատվությունը միայն տնտեսական ցուցանիշներով չի չափվում։ Այն չափվում է նաև պատերազմով և դրա հետևանքներով, Արցախի կորստով, անվտանգային խնդիրներով, կրթության ու պետական կառավարման վիճակով, ժողովրդագրական մարտահրավերներով և այն հարցով, թե ինչ ռազմավարական տեսլական է իշխանությունը թողնում երկրի առաջ։
Այն պարագայում, երբ իշխանությունը չի կարող հասարակությանը համոզիչ պատասխան տալ իր ամենածանր քաղաքական արդյունքների մասին, բայց կարողանում է շատ տեսանելի դարձնել գինու, սննդի, երաժշտության, զբոսաշրջության ու փառատոների Հայաստանը, հեդոնիզմը դառնում է ոչ միայն կենսակերպի, այլև քաղաքական վարքի բնորոշիչ։
Այդ դեպքում հաճելի ներկան կարող է վերածվել տհաճ իրականությունից ուշադրությունը շեղելու աճպարարության։
Իրականում այստեղ խոսքը միայն հեդոնիզմի մասին չէ։ Սա իշխանության ձախողումների նկատմամբ քաղաքական պատասխանատվությունը վայելքի և բարեկեցության պատկերով փոխարինելու դասական դրսևորում է. հացը տո՛ւր, ապահովի՛ր տեսարանը, մնացածն արդեն վարպետության ու տեխնիկայի հարց է»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>