Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին
Բազմաթիվ լրատվամիջոցներ նշել են, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Իրականում փաշինյանական դատարանը նման որոշում կայացրել էր սեպտեմբերի 8-ի նիստում: Այսօրվա նիստում այդ առնչությամբ լրացուցիչ որոշում չի եղել:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանի հասցեին զրպարտչական բնույթի կեղծ ու ստահոդ հայտարարություններ է արել քպ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա ցնդաբանական զրպարտություններից հետո, նրան սպասարկող «պետական» մարմինները բացարձակապես անհիմն կերպով, ըստ էության՝ կատարելով գործողություններ, որոնք հետագայում որակվելու են որպես «արդարադատության դեմ ոճրագործություններ», կալանավորել են Անդրանիկ Թևանյանին:
Փաստ է, որ քպ-ի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազ, դատավորապեստ, գլխավոր ոստիկան (ու մնացած պաշտոնները) Նիկոլ Փ.-ի հնչեցրած մեղադրանքներից և ոչ մեկը գործնականում դատական փուլին չի էլ հասել: Ու, ինչպես փաստաբաններն են ոչ մեկ անգամ պնդել, «գործ» ասվածում ըստ էության, գործ չկա: Չկա ոչ մի կետ այն զառանցանքային մեղադրանքներից, որ Նիկոլ Փ.ն հնչեցրել է, և որոնց կուրորեն ենթարկվելով, իրավապահ ու մյուս մարմինները, հանցակից դառնալով, բացառապես քաղաքական նկատառումներով ազատազրկել են Անդրանիկ Թևանյանին:
Ավելին, «գործի» նյութերով հիմնավորվում է, որ Անդրանիկ Թևանյանը գործնականում մեղադրվում է... քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հայ և ընդդիմադիր լինելու համար:
Է՛լ ավելին, այնխան վախկոտ են, որ չեն համարձակվում բաց դատ անել, դատերը դռնփակ են անում: Պատճառը մեկն է. իրենց կարած «գործը» զրո է: Թեպետ, ինչո՞ւ միայն «գործը»:

