Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան
«Ակնհայտ է, որ մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, ակնհայտ է, որ դա առաջիկայում դա տեղի է ունենալու, այս իշխանությունն այլևս դա չի թաքցնում։
«2024 թվականին, երբ որ Տավուշում հանձնվում էին այդ տարածքները, մեր երկրում շատ մեծ հակազդեցություն տեղի ունեցավ։ Չկարողացան կանխել, բայց այդ դիմադրությունն այդ օրերին էական նշանակություն ուներ։
Դա կանխելու համար ընդդիմադիր ուժերի առաջանորդներին, գործիչներին կալանավորում են, ինչպես նաև ՀՅԴ դեմ սկսված լայնածավալ պայքարը, եկեղեցու դեմ պայքարը դրա համար է»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

