Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան»

Պայքարը շարունակվում է

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Պայքարը շարունակվում է

Վերնագիրը կարող ենք դնել թե´ հարցականով, թե´ բացականչականով, թե՝ ֆատալիզմ կամ պաթետիզմ արտահայտող ցանկացած այլ նշանով։ Պրոբլեմի էությունը չի փոխվելու։
Այդ ձևակերպումը պարբերաբար լսվում է՝ քաղաքական միավորներից, հասարակական-քաղաքական գործիչներից, ազնիվ մարդկանցից։ Բայց գալիս է մի պահ, երբ նոր հարցադրման կարիք է զգացվում։
Պայքար ո՞ր հեռանկարի դեմ և ո՞ր հեռանկարի համար, պայքար ո՞ր միջավայրում, ո՞ր հանրային պահանջով։ Ի վերջո, պայքարը պետք է ունենա տեսլական, ժամկետ, կառուցվածք, ընթացիկ գնահատման մեխանիզմներ, ռեսուրսներ՝ մարդկային, ինտելեկտուալ, նյութական, և այլ պարամետրեր։

Կար Վարդգես Գասպարի, որն ուղղակի պառկում էր։ Պայքարի այդ ֆորմատում նա ընկալելի էր։ Կողքից նայելիս տպավորություն է, որ այսօրվա մեր քաղաքական պայքարը դարձել է մոտավորապես մի մեծ «Վարդգես Գասպարի»։ Պայքարում ենք, էլի։

Պայքարը շարունակվում է անհատական մակարդակում, և բանտերում, անազատության մեջ, խորհրդարանից դուրս ու Աժ-ում մենք ունենք լուրջ անհատներ, որոնք պայքարում են։ Բայց դա ինստիտուցիոնալ պայքարը չէ։ Դժվար է ասել, թե որքան են հաջողության շանսերը։

«Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր։ Հստակ պետք է հասկանալ և նույնքան հստակ բացատրել՝ ո´ւր է գնում Հայաստանը։
Այսօր մեր ազգային, պետական, քաղաքական, հանրային օրակարգը էպիզոդների օրակարգ է, որոնք ձևակերպված չեն մեկ ամբողջության մեջ։
Տիգրանաշենը, սահմանադրությունը, եկեղեցին, ռուսական բազան, Ադրբեջանի այս կամ այն պահանջն ու քայլը առանձին-առանձին չեն կարող դառնալ օրակարգ։
2021-2026-ի պայքարը չի կարող նույնությամբ շարունակվել այսօր՝ 2026-ի ընտրություններից հետո։ Մոտեցումները, մեթոդները, շեշտադրումները, բովանդակությունը չեն կարող նույնը մնալ։ Հնգամյա այդ ծանր փուլից հետո անհնար է չապրել անձնային և հանրային աճ, չվերաիմաստավորել կյանքը, չանցնել այլ լուրջ տրանսֆորմացիաներով։

Մոնոթեմատիկ պայքարը ունենալու է նույն արդյունքը։ Կոպիտ ասած՝ եթե մենք սևեռվենք Տիգրանաշենի կամ ցանկացած այլ մոնոթեմայի վրա՝ սահմանադրություն կամ որևէ այլ հանձնվող գյուղ, ապա իշխանությունն ամեն անգամ խաղարկելու է նույն սցենարը, թե իբր «չանենք՝ լինելու է պատերազմ»։ Ու հասնելու է իրեն ցանկալի արդյունքին։
Մենք պետք է առանց վախենալու առերեսվենք 2026-ի ԱԺ ընտրությունների արդյունքների հետ ու դուրս գանք «իրավագիտակից ու ազնվագույն մեր հասարակությունը կործանվում է կեղեքիչների ձեռքին» մեր հորինած սցենարից։

2021-2026 փուլում ամեն ինչ ասվել է, բացատրվել։ 2021-2026-ի հետևանքները բոլորիս ընդհանուր պատմությունն է՝ բոլորիս աչքի առաջ, և եթե դրանից հետո ընտրության արդյունքն այսպիսին է լինում, ապա հասարակության իսկապես իրավագիտակից և պայքարող հատվածը պետք է գնա խորքային փոփոխությունների՝ դրանով իսկ դառնալով պահանջարկված։
Իրական քաղաքականությունը այսօրվա Հայաստանի մասին է և այսօր կերտվող Հայաստանի վաղվա օրվա։ Պետք է հասկանալ իրավիճակը, առանց վախենալու փոխել-հստակեցնել հարցադրումները, ձևավորել միասնական մոտեցումներ, առանց քաշվելու՝ նոր մոտեցումները, նոր ասելիքը մատուցել լայն հանրությանը։ Եվ որ շատ կարևոր է՝ մատուցել նոր բառապաշարով, նոր տոնայնությամբ։ Այս մթնոլորտում, այս միջավայրում, այս անորոշության մեջ հասարակությունը ի՞նչ «Քյարքի», ամբողջական մարզեր կզիջի՝ առանց մտածելու, ու հաջորդ օրը կշարունակի իր սովորական կյանքը։ Ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից։ Ուտել-խմելու հանրային դոմինանտը ինչպե՞ս փոխել պետական մտածողության և քաղաքացիական վարքագծի։

Ամփոփում

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը։ Ներսից և առավել ցավոտ՝ դրսից, այնպե´ս կխաղարկեն մեր այս պարզունակությունը, որ առաջիկա 100 տարին տակից դուրս չենք գա։
Այստեղ առաջ է գալիս ամենաառանցքային խնդիրը՝ ներքին երկխոսություն, ներհանրային երկխոսություն, միջընտրազանգվածային երկխոսություն։ Սրա  մասին ավելի հանգամանալից՝ հաջորդիվ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>