Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
21
Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան

Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը

Սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել այն, որ այսպես կոչված «լուսային հարդարման» անվան տակ Հայաստանի Հանրապետության հրապարակը, մասնավորապես՝ կառավարության թիվ 1 շենքի պատերը «ներկվել» են ադրբեջանական դրոշի գույներով: 
Իհարկե, ուղիղ ադրբեջանական դրոշով «ներկելու» ռիսկ չեն արել, բայց գործածված երանգները շատ ըգտատերերի մոտ նման մտազուգահեռումներ է հարուցել: Կան մարդիկ, որ վրդովվել են: Կան մարդիկ, որ դառը քմծիծաղում են, թե՝ որոշել են ձևականությունների ետևից չընկնել ու միանգամից ցույց տալ, որ Փաշինյանի կառավարությունը շարժվում է Բաքվի հրահանգներով: 

Իսկ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը նկատում է.
«Անկեղծ՝ ես չեմ գտնում բառեր կամ մտքեր, որոնք կեղծ չհնչեն այն շնորհավորանքի մեջ, որը պիտի այսօր հղեի ձեզ։ Չգիտեմ՝ ինչպես շնորհավորել անկախությունը, երբ դրա նախորդ երեկոն այսպիսի քաղաքական պատկեր ուներ։

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանը նշում էր իր Պետական ինքնիշխանության օրը։ Բաքուն այդ օրը պաշտոնապես կապում է 2023-ի սեպտեմբերի 19–20-ի իրադարձությունների և Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանության «ամբողջական վերականգնման» հետ։ Նույն երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարության շենքը կապույտ–կարմիր–կանաչի մեջ էր՝ Ադրբեջանի պետական դրոշի երեք գույներով։
Սա պարզապես գույների մասին չէ։ Աշխարհում ուրիշ պետության ազգային տոնի օրը խորհրդանշական շենքը նրա դրոշի գույներով լուսավորելը ճանաչելի քաղաքական ու դիվանագիտական ժեստ է՝ շնորհավորանքի, հարգանքի կամ համերաշխության արտահայտություն։ Մենք ինքներս այսօր աշխարհի տարբեր քաղաքներում հայկական եռագույնով լուսավորված շենքերը հենց այդպես ենք ընկալում։ Ուրեմն նույն քաղաքական լեզուն Երևանում չի կարող հանկարծ նշանակություն չունենալ։
Հարյուրավոր գույներ կային, հազարավոր համադրություններ։ Բայց Ադրբեջանի «Ինքնիշխանության օրը» Հայաստանի Կառավարության շենքի վրա հայտնվեցին հենց Ադրբեջանի դրոշի երեք գույները։ Լուսային գրաֆիկան նախագծվում է, գույներն ընտրվում են, իսկ ՀՀ կառավարության շենքն էլ վստահաբար մոնիտոր չէր գունային փորձակումների համար: ՀՀ կառավարթյան շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է: Ինչևէ ուղերձը երեկ պատկերվեց քողարկված, բայց վստահաբար ավելի լավ ու լայն նկարներ կան ոչ ներքին այլ արատաքին քաղաքականության համար օգտագործման ենթակա:

Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը։ Երբ այլևս հստակ չէ՝ որն է դավաճանությունը և որն է հավատարմությունը պետությանը, դժվար է հասկանալ նաև՝ ինչն ենք անվանում անկախություն։

Անկախությունը նախ տոն չէ։ Անկախությունը սահման է՝ քոնի և ուրիշինի, սեփական պետական շահի և ուրիշի օրակարգի, հավատարմության և դավաճանության միջև։ Երբ այդ սահմանները լղոզվում են, բառերը մնում են, իսկ դրանց բովանդակությունը՝ անհետանում։ Մնում են դրոշը, համերգը, լուսային շոուն, շնորհավորանքը, արարողակարգը, Իվետայի դաջվածքն ու Թաթայի կեպկան։ Մնում է անկախության ձևը՝ առանց անկախության իմաստի։

Երեկ Բաքվում տոնում էին իրենց ինքնիշխանությունը։ Նույն օրը Երևանում Հայաստանի Կառավարության շենքը ստացել էր նրանց պետական գույները։ Իսկ այսօր մենք նույն հրապարակում տոնում ենք մեր անկախությունը։
Այս երկու օրերի միջև ընդամենը կեսգիշեր է։ Բայց պետության համար դրանց միջև պետք է լիներ հստակ քաղաքական և արժեքային սահման։
Գուցե դրա համար էլ այսօր պատրաստի շնորհավորանք չունեմ։
Գուցե նախ պետք է վերագտնել բառերի ու արժեքների իմաստները, հետո միայն շնորհավորելու ձևերը։ Մի բանում վստահ եմ սեպտեմբերի 21-ի անկախությունը սկսվում է նաև շատ պարզ բանից՝ սեպտեմբերի 20-ին պետք է իմանալ, թե Հայաստանի Կառավարության շենքի վրա որ երեք գույները չպետք է լինեն»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>