Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը
Հարություն Խաչիկյանը նկատում է. «Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը.
Այսօր Հայաստանի Անկախության 35-ամյակն է։ Տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Էջմիածնում, կազմակերպվել են տոնական միջոցառումներ։
Իսկ Էջմիածնեցիների համար «անկախության տոնի նվերը» կրկին ջրանջատումներն ու հոսանքի անջատումներն են։
Քաղաքացիներն արդեն այնքան են սովորել այս իրականությանը, որ նույնիսկ հեգնում են՝ գուցե միացումների պահը հատուկ են թողնում տոնական տրամադրության համար։
Մի քաղաքացի դիպուկ նկատել է. «Էջմիածինը այսօր համարվում է Հայաստանի չզարգացող քաղաքներից մեկը»։
Սա արդեն պարզապես դժգոհություն չէ։ Սա կառավարման արդյունքների մասին հասարակական գնահատական է»։

