ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։
Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ միասին նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը՝ անդրադառնալով այն առաջընթացին, որ ձեր երկիրը գրանցել է դեպի ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ միասին աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի։
Մենք ակնկալում ենք առաջ մղել Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղին (TRIPP), ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը։
Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք առավել խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առթիվ»։
--
Ստացվում է, որ Հայաստանն այնքան չկա, որ մեր երկրին Անկախության օրվա առթիվ շնորհավոում է ընդամենը ինչ-որ պետքարտո՜ւղեր, դե այն, էլի, որ կես ժամով «ծիկ» արեց «Զվարթնոցում, արագ-արագ թղթեր ստորագրեցին ու թռավ: