Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Այսօր, երբ կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատում է իր անխախտ դիրքորոշումը՝
● Պաշտպանե՛լ մեր ինքնությունն ու արժեքները,
● Պայքարե՛լ հանուն իրապես ինքնիշխան, ազգային արժեքների վրա խարսխված և անվտանգ Հայաստանի,
● Վերականգնե՛լ համազգային միասնականությունն ու համախոհությունը՝ ի պաշտպանություն մեր պետականության և հավաքական իրավունքների։
Մեր պայքարը շարունակվում է։ Հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛ իր բուն էությամբ ու առաքելությամբ։
Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը։
Խոնարհո՛ւմ մեր բոլոր նահատակների անմար հիշատակին»։

