Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Մարդը Արցախի կործանման ու հայաթափման օրը խաղաղության մրցանակ է ստանում եվրոպացիներից ու մի հատ էլ առաջարկում է Ալիևին համարել խաղաղության մրցանակի արժանավոր։ Սա ուղղակի ուղերձ է հայ ժողովրդին, որ Արցախի կործանման ու Հայաստանի նվաստացման քավորը եվրոպական գլոբալիստական էլիտաներն են, անմիջական շահառուն Ադրբեջանը, իսկ կատարողը՝ քաղաքացի Նիկոլ Փ-ն։ Իսկ այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով»։

