Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան
«Փաշինյանի այդ հայտարարությունից հետո բանական մարդու մտքով առաջին բանը, որ կարող է անցել՝ Հայաստանի գործող իշխանությունն ու դրա գլխին կանգնած անձը նմանապես բավարարված է այն հետևանքներով, իրադարձություններով, որոնք կատարվել են 2023 թվականին»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հեսսեյան խաղաղության մրցանակ ստանալուն, որի ժամանակ հայտարարել է՝ «ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»։
«Այս իշխանության համար Արցախը բեռ էր, խնդիր էր, այս պայմաններում ինչ տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, դրա կանաչ լույսը վառել է Հայաստանի իշխանությունն իր քաղաքական վարքով, այդ օրերին հնչեցրած հայտարարություններով, այսօր էլ այդ հրեշավոր իրադարձության պառկատմամբ»,- ասաց Աբրահամյանը։

