Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան
Փաշինյանին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիրը, որից հետո նա հանդես է եկել ելույթով։
«Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին։
Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան՝ կարծես անվերջ թվացող հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը»,- ասել է նա։

