Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում

Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Հայկական կողմի հետ շփումներում պարբերաբար բարձրացնում ենք Հայաստանում ռուսական բիզնեսի գործունեության պայմանների թեման։ Տարբեր մակարդակներում մեզ հավաստիացնում էին, որ հայրենական ներդրումներին ոչինչ չի սպառնում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հայտարարությունները ամեն ինչում չեն համընկնում իրականության հետ։ Ավելի ու ավելի շատ փորձագետներ համակարծիք են, որ հանրապետությունում նկատվում են «սեփականության վերաբաժանման» նշաններ՝ քաղաքական դրդապատճառներով։ Դրա մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Վառ օրինակ է ռուս-հայ գործարար Ս.Ս. Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շարունակվող ազգայնացումը։ Իր գործողությունները իշխանական թիմը փորձում է արդարացնել «կոռուպցիայի դեմ պայքարի», ապօրինի ձեռք բերված միջոցները գանձարան վերադարձնելու, ընկերության արդյունավետությունը բարձրացնելու ձգտման կարգախոսներով։ Սակայն դրանց ճշմարտացիությունը խիստ կասկածելի է։ Իրականում սա ավելի շատ նման է ներքաղաքական դաշտում մրցակիցներից մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդարի։ Հատկանշական է, որ մինչև գործարարի՝ հանրապետության քաղաքական կյանքում հայտնվելը, ընկերության աշխատանքի վերաբերյալ որևէ բողոք չկար։ Ընդ որում, նոր ղեկավարները, որքան կարելի է դատել, առանձնապես հաջողության չեն հասել այն ձեռնարկության ղեկին, որի մեջ ներդրվել էին հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։ 

Ամենայն լրջությամբ ենք ընդունում Հայաստանի ղեկավարության հայտարարությունները «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ «ՌԺԴ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիան ինչ-որ երրորդ երկրի վաճառելու անհրաժեշտության մասին։ Պնդվում է, թե ռուսական ներկայությունը, իբր, զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է․ ռուսական ընկերությունը երկար տարիներ բոլոր եկամուտները ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, արդիականացման և զարգացման մեջ։ 

Բերեմ մի քանի թվեր։ «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումները 2008 թվականից կազմել են 30 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 388 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ վճարված հարկերը՝ 15 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 194 միլիոն ԱՄՆ դոլար)։ Վերանորոգվել է ավելի քան 520 կմ գիծ, այն դեպքում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարման ներքո գտնվող ցանցի շահագործման երկարությունը կազմում է մոտ 700 կմ։ Փոխարինվել է քնատարների 50 տոկոսը, իրականացվել է ավելի քան 50 կառույցի, դրանց թվում՝ 38 կամրջի և երկու թունելի վերանորոգում ու վերակառուցում։ Ընկերությունը, որպես գործատու, ապահովում է ավելի քան 2,5 հազար մարդու զբաղվածություն։ 

Այս ամենը հնարավորություն է տվել պահպանել Հայաստանի ռազմավարական ակտիվը և, որպես հետևանք, նախադրյալներ ստեղծել հանրապետության արդյունավետ ինտեգրման համար միջազգային տրանսպորտային ցանցին՝ տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակման դեպքում, ինչը հատկապես կարևոր է դեպի ծով ելք չունեցող երկրի համար։ 

Կոնցեսիայի վաճառքի մասին համառ խոսակցությունները, առանց համոզիչ բացատրության, թե ինչու դա կարող է անհրաժեշտ լինել ռուսական կողմին, կարող են վկայել այն մասին, որ դրանց հետևում երկաթուղիների օտարումն ու փոխանցումը այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի շահերից բխող մտադրություն է թաքնված։ 

Ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների օրինական շահերի պահպանմանը։ Դրանց խախտումը ոչ միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային մթնոլորտին, այլև չի մնա առանց ռուսական կողմի պատշաճ արձագանքի», - նշել է Գալուզինը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>