Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից.
----------------------
Ամոթ է ասելը, բայց հայ ժողովուրդը կանգնած է 3-րդ ցեղասպանության ենթարկվելու նախաշեմին: Սարսափելին այն է, որ միայն առաջինի ժամանակ Հայաստանի իշխանությունը մասնակից չի եղել դրան. 1915-ին մենք պետություն չունեինք:
Հիմա՝ 21-րդ դարում, հայերի ցեղասպանության մասնակից է դառնում Հայաստանի իշխանությունը:
Խփում են Ռուսաստանին, տուժում ենք մենք:
Ուշագրավն այն է, որ խփում են քաղաքացի Նիկոլ Փ-ի ձեռքերով:
1. Արցախից ռուսական զորքերի հեռացմամբ շահագրգռված էին՝
. Ադրբեջանը,
. Թուրքիան,
. Արևմուտքի գլոբալիստական և հակառուսական շրջանակները (Բայդեն, Մակրոն, Ուրսուլա և այլն)։
2․ Արցախում ռուսական գործոնի զրոյացումը հնարավոր էր միայն հայկական գործոնի զրոյացմամբ։ Չի լինի հայ, չի լինի նաև ռուսական զորք։ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում քաղաքացի Նիկոլ Փ.-ի ձեռքերով լուծվեց այդ հարցը։
Հայերը էթնիկ զտման ենթարկվեցին։ Ռուսները հեռացան։
3․ Հայաստանում ռուսական զորքերի հեռացմամբ և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի փակմամբ շահագրգռված են՝
. Թուրքիան,
. Ադրբեջանը,
. Արևմուտքի գլոբալիստական և հակառուսական շրջանակները։
4․ Հայաստանում ռուսական ռազմական գործոնի զրոյացումը, ի տարբերություն արցախյան սցենարի, կարող է ոչ թե հաջորդել, այլ նախորդել վերջին 111 տարվա ընթացքում հայերի 3-րդ ցեղասպանությանը։ Եվ կրկին՝ Նիկոլ Փ.-ի ձեռքերով։
5․ Գլոբալիստների թիրախը հայերը չեն, ռուսներն են։ Բայց դե անտառը տապալելիս՝ տաշեղները թռնում են։ Տուժում են հայերը, շահում են Թուրքիան և Ադրբեջանը։
Թուրքիայի դարավոր երազանքն է Հարավային Կովկասից ռուսական ռազմական ներկայության ոչնչացումը: Եվ այդ երազանքը կարող է իրականություն դարձնել Նիկոլ Փ.-ն այնպես, ինչպես հայկական և, որպես հետևանք, ռուսական ներկայությունը Արցախում ոչնչացրեց՝ բավարարելով դրսի ուժերի ուզածը:
6․ «Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը» հարցի պատասխանը ակնհայտ է և բխում է վերը նշված 5 կետերից։
Հայ ժողովրդի և ՀՀ-ի իմունային համակարգը զգալիորեն թուլացած է, բայց վերացված չէ: Այնպես որ մենք դեռ կարող ենք չցեղասպանվել և անվտանգ պետություն ունենալ:
Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
18.09.2026թ.
Հ.Գ. ՀՀ օրվա իշխանությունը ռուսական ռազմաբազան հեռացնելու քարոզչական քայլեր վաղուց է իրականացնում, քանզի դա Թուրքիայի չհրապարակայնացված պահանջներից մեկն է: Այդ քայլերից մեկն, օրինակ, մեզանում գործող թուրքական 5-րդ շարասյան միջոցով էին նախորդ տարի իրականացրել՝ Գյումրիում ակցիա կազմակերպելով։ «Մայր Հայաստանը» հակաակցիա անցկացրեց և դրանց պլանները ձախողեց։
Ի դեպ, իմ դեմ կարված գործի մեջ ռուսական ռազմաբազայի պաշտպանության գործողություններն առկա են ինձ ներկայացված մեղադրանքի ենթատեքստում։ Դա է պատճառը, որ պնդում եմ՝ այս «գործն» ունի ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական ընդգծված հետք։

