Թանկացումը բարեփոխում չէ, բարեփոխումն այն է, երբ վճարի դիմաց մատուցվում է ավելի լավ ծառայություն «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Փաշինյանն ու Ավինյանն ուզում են նորից մտնել ուղևորների գրպանը՝ թանկացնել ուղեվարձը
17
Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Պատերազմ Արցախում
«Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին Թանկացումը բարեփոխում չէ, բարեփոխումն այն է, երբ վճարի դիմաց մատուցվում է ավելի լավ ծառայություն «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետևանքով հայկական սպորտը հայտնվել է վատ վիճակում «Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավիկ են նվիրել «Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Ֆուտբոլում, ինչպես քաղաքականության մեջ. հասանք Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, իսկ հետո ի՞նչ ենք անելու, անհայտ է «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Թշնամու կրակոցներին չպատասխանելը ՔՊ-ի դեպքում տարածվում է նաև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հարթություններում Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Փաշինյանն ու Ավինյանն ուզում են նորից մտնել ուղևորների գրպանը՝ թանկացնել ուղեվարձը «Խաղաղության» դայակը ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում Չի կարող լինել Հայաստանում «Արցախի ներկայացուցչություն» անունով կառույց․ Փաշինյան Փաշինյանը սպառնաց Լևոն Քոչարյանին ու Ռոբերտ Քոչարյանին «լինչի դատաստանի» ենթարկել, հետո կախած վիճակում հագից կոշիկը հանել Նիկոլ, ՔՊ ընտրող քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Ի՞նչ ենք ուտում. Հայաստանում բուծած ձկներում առկա են անտիբիտոիկներ, իսկ միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ. Panorama.am Ռուսական շուկայի արգելքները և արտահանման ճգնաժամը. ինչպես են այս իշխանություններն անկումը ներկայացնում որպես «ձեռքբերում» Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը

«Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ ArmLur.am-ի տեսանկարահանող խումբն այս օրերին գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ բնակիչների հետ զրույցների ընթացքում արձանագրել է մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մեղրիում համայնքապետի կալանավորման վերաբերյալ քաղաքացիների անձնական վերաբերմունքի մասին հարցումները վկայում են կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի բարձր վարկանիշի մասին։

Տեղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ դեռ «շոկի մեջ են» կատարվածից։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց այս կերպ վարվել Անդրեասյանի հետ։ Նրանք նաև հռետորական հարց են բարձրացնում՝ «Գուցե սա՞ էր շնորհակալությունը, որ Անդրեասյանի խաթր սաղ Մեղրին, Ագարակը ՔՊ ընտրեց, Նիկոլին «պաձերժկա» արին»։ «Անդրեասյանը չլիներ, Նիկոլ ո՞վ էր ընտրելու»,- ասում է մեկ այլ քաղաքացի։

Մեղրիում մեզ հետ զրույցում քաղաքացիները նաև հայտնեցին, որ Անդրեասյանը մշտապես դեմ է եղել համայնքում ապօրինի գործունեություն ծավալելուն։ Դրա մասին, ըստ նրանց, վկայում է նաև այն հանգամանքը, որ նա փակել էր մանկապարտեզի մոտ տեղակայված բենզալցակայանը, որը պատկանում է Մեղրիի նախկին համայնքապետ Բագրատ Զաքյանին։

Տեղացիների համար հատկանշական է նաև այն, որ Անդրեասյանի կալանավորման հաջորդ օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ավագանու բոլոր անդամների ներկայությամբ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շուտափույթ Մեղրիի համար թեկնածու գտնել։

Մեղրի համայնքի բնակիչները նաև ընդգծում են, որ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից երկու օր անց շահագործման է հանձնվել նախկին համայնքապետ Բագրատ Նիկոյանի բենզալցակայանը՝ մարզպետի թույլտվությամբ, որի շահագործումը, ըստ նրանց, կասեցրել էր հենց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ըստ բնակիչների՝ մարզպետը շահագրգռված է աջակցելու Սերգեյ Գալստյանին։ Եվ, ինչպես սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, Սերգեյ Գալստյանի թեկնածությունն արդեն հաստատվել է, և նա մասնակցելու է Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին։

Մեղրիի բնակիչները նաև շեշտում են, որ Անդրեասյանը փորձում էր անհապաղ քայլեր ձեռնարկել՝ փակելու Տերտերասարի հանքի անօրեն շահագործումը։ «Առաջնային նպատակներից մեկը դա էր»,— ասում է Մեղրիի բնակիչներից մեկը և ապա հավելում. «Իմանալով, որ դա անօրեն է, ինչո՞ւ պիտի Անդրեասյանը վերահսկողությունը իր ձեռքը առներ»։

Ապօրինի հանքի համար կալանքի են տարել, բայց հանքը աշխատում է։

Տեղացիները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ տվյալ հանքի անօրեն շահագործման համար կալանավորել են Անդրեասյանին, սակայն հանքը շարունակում է աշխատել։

Մեղրի համայնքի բնակիչները մեզ նաև հայտնեցին, որ կալանավորումից հետո բոլոր թեկնածուները հանում են իրենց անունները, այդ թվում՝ ՔՊ-ով առաջադրված Վարդան Հայրապետյանը։ Ըստ նրանց՝ այս կերպ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է բացում մոտ 40-ամյա գործարար Սերգեյ Գալստյանի համար։

Կրկին նրանց իսկ խոսքով՝ վերջինս «40 տարեկանում 5 է պակաս Երևանի խոշոր գործարարներից»։ «Դաշտն է չեզոքացնում»,— վստահ են Մեղրիի բնակիչները։

Նրանք նշում են, որ Խաչատուր Անդրեասյանը շարունակում է մնալ ՔՊ-ի ցուցակում և անգամ նախագահում է տեղի խորհուրդը։ Նրա թեկնածության փաստաթղթերը, ըստ բնակիչների, դեռ վաղուց ներկայացրել էր հենց Անդրեասյանը։ Այժմ սպասում են դրանց հաստատմանը, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։

Տեղացիները նաև շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, չի կարողանում ամբողջովին վստահել Խաչատուր Անդրեասյանին, քանի որ համապետական ընտրություններին Մեղրիի՝ ՔՊ-ին տված 62% քվեն, ըստ նրանց, Անդրեասյանի «խաթր»-ով էր։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանին Ագարակում, ինչպես նախորդ անգամ, հայտնի «Սյունյաց ողջույններ»-ով կդիմավորեին։

Նիկոլ Փաշինյանը չի՞ մոռացել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>