Փաշինյանն ու Ավինյանն ուզում են նորից մտնել ուղևորների գրպանը՝ թանկացնել ուղեվարձը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը գրել է. «ՄաՑիմաԾիկայի գրատախտակից մի պահ ձեզ կտրեմ. մեր կանխատեսումը ցավոք հաստատվեց՝ իշխանությունն «ավետեց» տրանսպորտի ուղեվարձի թանկացման մտադրության մասին։ Որ էս իշխանություններն ամեն կերպ «հպարտ քաղաքացու» գրպանը մտնելու մոլուցք ունեն՝ նորություն չէ։ Տրանսպորտի թանկացման մտադրությունն էլ՝ հետընտրական «նվեր» է։ Ֆինանսական հետեւությունները պետք է անեն քաղաքացիները՝ առանց «հպարտության»։
150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին։
Հ.Գ. Երեւանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստի չզեկուցվող հարցերի մեջ բյուջեի վերանայումով քաղաքային իշխանությունները
300 միլիոն դրամ են հատկացրել «Էրեբունի-Երեւան» միջոցառման համար
300 միլիոն՝ COP17-ի ընթացքում քաղաքային միջոցառումների համար
100 միլիոն՝ ամանորյա լույսերի համար։
Իշխանությունը գումար մսխի, հարստանա, քաղաքացին՝ տնտեսի, աղքատանա»։

