Նիկոլ, ՔՊ ընտրող քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը
Այսօր առավոտյան, ինչպես տեղեկանում ենք «Հրապարակից», քպ-ի ընտրազանգվածի ցցուն ներկայացուցիչ քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը։ Հազարավոր տոննաներով սալորը մնացել է այգիներում, չի իրացվում։ Մթերող կազմակերպությունները և չրարտադրողները հրաժարվում են սալոր գնել, իսկ արտահանողներ չկան, ասում են գյուղացիները։
--
Սա բնութագրական պահ է: Արմավիրի մարզի Քարակերտ գյուղը ԱԺ վերջին ընտրություններում ներկայացրել է 16/41 և 16/42 ընտրատեղամասերը:
Ըստ ԿԸՀ կայքում զետեղված վերջնական արդյունքների՝ երկու ընտրատեղամասերում էլ առավելագույն ձայներ ստացել է Փաշինյանը, նրա ՔՊ-ն, համապատասխանաբար՝ 452 և 622 ձայն: Այսինքն, ամբողջ գյուղում՝ 1077 ձայն:
«Հայաստան» դաշինքն ստացել է 236, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 231 ձայն:
Հիմա քարակերտցիներն ումի՞ց, ինչի՞ց են բողոքում, եթե իրենք են իրենց ձեռքով քվեարկել իրենց սալորի փչանալու օգտին: Թող գնան, իրենք իրենց տների ճանապարհները փակեն, իրենք՝ իրենց դեմ: Ինչ ընտրել են, դա էլ ստացել են, ըստ որում, դեռ «լավ են պրծել», չէ՞ որ կարող էին նաև ոստիկանական ծեծուջարդի ու զանգվածային կալանավորումների էլ ենթարկվել:

