Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում
16
ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Պատերազմ Արցախում
Նիկոլ, ՔՊ ընտրող քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Ի՞նչ ենք ուտում. Հայաստանում բուծած ձկներում առկա են անտիբիտոիկներ, իսկ միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ. Panorama.am Ռուսական շուկայի արգելքները և արտահանման ճգնաժամը. ինչպես են այս իշխանություններն անկումը ներկայացնում որպես «ձեռքբերում» Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում

ԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան

Եթե որևէ մեկը կարծում էր, թե Մատենադարան ևս մեկ անգամ այցելելով (նա այնտեղ նախկինում էլ է եղել)՝ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մտքափոխվել է և համաձայնել, որ Գանձասարն ու Դադիվանքը պատմականորեն հայկական հոգևոր ու մշակութային կենտրոններ են եղել, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դա այդպես չէ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է պատմական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «NEWS.am-ին տված իր երեկվա հարցազրույցում նա պաշտպանում է իր և մյուս դիվանագետների այցելությունն Արցախ, դատարկաբանություններով պարտակում Ադրբեջանի հանցագործություններն ու Արցախում իրականացված էթնիկ զտումը՝ հայաթափումը, և շարունակաբար հավասարության նշան դնում կողմերի միջև, այդ թվում՝ պատմական, հոգևոր ու մշակութային ժառանգության հարցերում։ Ահա թե ինչ է նա բառացիորեն ասում. «Այցը միաժամանակ ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մշակութային ժառանգության կոնկրետ հարցի շուրջ, ըստ ամենայնի, պատմական փաստերի վերաբերյալ համաձայնություն չկա»։

Ավելին՝ երբ նրան ուղիղ հարցնում են Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և մշակութային այլ հուշարձանների ոչնչացման մասին, Գրոնոն իսկույն հիշեցնում է հակամարտության ավելի վաղ փուլերում «երկու կողմերին» վերագրվող ավերածությունների մասին՝ հավելելով, որ այդ հաղորդումները դեռ պետք է «անկախ կերպով ստուգվեն» մշակութային ժառանգության փորձագետների կողմից։ Այսպիսով, նույնիսկ հայաթափված Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցում գործի է դրվում նույն՝ «երկու կողմերի» միջև պատասխանատվությունը տարրալուծող հավասարեցման սկզբունքը։

Ասել կուզի՝ ԵՄ-ն Արցախի պատմության և մշակույթի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես միմյանցից տարբերվող, բայց համարժեք գնահատականներ և այդ հարցում որևէ կերպ դիրքորոշվելու նպատակ չունի։ Այսինքն՝ թքած ունեն պատմական ճշմարտության, հայոց կրոնական զգացմունքների և ազգային արժանապատվության վրա։ Այսպիսի կեցվածքով Գրոնոն վիրավորում է ամբողջ հայ ազգին։

Հենց այդ պատճառով էլ սրան ու սրա նման գործիչներին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել։ Նա էլ, նրա վերադասներն էլ հրաշալի գիտեն, որ հայկական են եղել և՛ Գանձասարը, և՛ Դադիվանքը, և՛ Արցախում դեռ կանգուն մնացած կամ արդեն ավերված բոլոր հայկական եկեղեցիներն ու վանքերը։

Սրանց պետք է հայկական սրբությունների դռան շեմից հետ ուղարկել, որպեսզի վերջապես մեկ-երկու բան հասկանան հայոց պատմությունից ու մշակույթից։ Այլապես շարունակելու են վիրավորել, կեղծել ու ստել, թուրքերի և ադրբեջանցիների հետ հայության կործանման ծրագրեր մշակել և դրանք անկաշկանդ իրականացնել՝ նման փուչ այցերով բթացնելով հայերի զգոնությունը։

Ցավոք, այս տարրական քաղաքական և դիվանագիտական ճշմարտությունը Հայաստանում, թերևս, դեռ քչերը կհասկանան և կշարունակեն գրոնոներին հարգանքով ընդունել ու ինչ-որ բան բացատրել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>