ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան
«Ըստ տարբեր աղբյուրների, Հայաստանում իշխանությունը պատրաստվում է փակել 229 դպրոց։ Ասում եք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց, փաստաթուղթ ցույց տվեք։ Ժողովուրդ, կլինի գաք այստեղ, ամենայն պատասխանատվությամբ խոսք տաք, հավաստիացնեք, որ այդ դպրոցները չեն փակվի»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, եթե չեն կարողանում խոսք տալ, նշանակում է՝ խոսակցությունները օդից չեն։
«Մենք հավաստիացնում ենք ձեզ, երբ որ դուք այստեղից խոստանաք հայ ժողովրդին որևէ դպրոց չի փակվելու, մենք այդ խոսակցությունները կդադարեցնենք մինչև այն պահը, մինչև համապատասխան փաստաթղթեր կքննարկվեն»,- ասաց Աբրահամյանը։
Այնուհետև նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների և եվրոպացի պաշտոնյաների հետ օկուպացված Արցախի Հանրապետություն, մասնավորապես Գանձասար այցին և հայկական մշակութային ժառանգությունը «աղվանական» ներկայացնելուն. «ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա այս ամբիոնից դատապարտի այն, ինչ ասել է Հաջիևը։
Ունենք արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, չի դատապարտում, հայտարարությամբ հանդես չի գալիս»։

