Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ։
Հայտարարությունում նշված է․
«Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը խստագույնս դատապարտում է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արման Եղոյանի մերժելի, ժողովրդավարական արժեքների հետ որևէ առնչություն չունեցող, հակապետական, ներհասարակական ատելություն և անհանդուժողականություն քարոզող արտահայտություններն ընդդեմ ՀՅԴ-ի։
Արձանագրում ենք, որ դրանք առերևույթ ֆաշիստական գնահատականներ են և, ըստ էության, քաղաքացիական պատերազմի կոչեր։ Ակնկալում ենք քրեաիրավական գնահատական պատկան մարմինների կողմից։
Պահանջում ենք մեր այս հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հրապարակային կատարված հանցագործության մասին և ըստ ՀՀ օրենսդրության՝ նշյալ անձի հանդեպ նախաձեռնել քրեական վարույթ»։

