Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան
«Ես, ոնց հասկանում եմ, դուք ամբողջ ֆրակցիայով կրքոտ հռետորության թրեյնինգների եք մասնակցել: Ձեր կրքոտ ելույթի ժամանակ, ճիշտն ասած, ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի Վալերիանա մոտեցնել։ Մի քիչ հանդարտվե՛ք, ավելի շատ մտածեք գոնե ձեր առողջության մասին։
Բայց ես շնորհակալություն եմ հայտնում․ որքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք որքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է:
Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել ընդամենը մի հայ՝ ցույց տալու համար, որ այդպիսի ազգ է եղել, դուք բառացիորեն նույնը կրկնեցիք, բառացիորե՛ն։ Բայց ինչպես թուրքերն իրենց ծրագրում չհաջողեցին, այնպես էլ դուք չեք հաջողելու»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։

