Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական ազդակներ է ուղարկում Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ, մինչդեռ հենց Թեհրանում մտադիր չեն դրանք վարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել իրանական պայմանները, հայտարարել է ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Ոչ մի բանակցություն, քանի դեռ չեն կատարվել Իրանի պայմանները։ Վերջակետ»,- գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։
Նա կոչ է արել չարձագանքել Թրամփի «հակասական ազդակներին»՝ «ոչ մի բանակցությունից» մինչև «մենք պատրաստ ենք զրույցի»։
«Նավթի և նեղուցների շուրջ խաղադրույքները փոխվել են։ Իրավիճակը փրկելու փորձերը չեն կանգնեցնի մոտալուտը»,- ընդգծել է Ռեզային։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կորոշի՝ համաձայնե՞լ արդյոք Թեհրանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ դեմ չէ խնդրի դիվանագիտական լուծման գաղափարին։

