«Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել․ Գալուզին Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ
15
ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները 224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը Այս իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք է քարոզարշավների, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Աբրահամյան Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել․ Գալուզին Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ)

Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի «մորուքավոր», բայց դիպուկ անեկդոտ կա կենդանաբանություն առարկայից քննության չպատրաստված ուսանողի մասին, որ միայն ոջիլի մասին դասն է սովորել: Որ տոմսը քաշում է, ինչ կենդանու մասին հարցը լինում է, պտտում-պտտում, բերում է մորթու վրա, այնտեղից՝ ոջիլին, ու գնա՜ց... Դասախոսը միանգամից կռահում է, ձկների մասին է հարց տալիս: Սա թե՝ ձուկը ջրային կենդանի է, բայց եթե ապրեր ցամաքում, թեփուկների փոխարեն կունենար մորթի, իսկ մորթու մեջ կլինեին ոջիլներ...

Հիմա փաշինյանենցն է: Ինչի մասին խոսեն-չխոսեն, որտեղ նստեն-ելնեն, տեղի-անտեղի անընդհատ նույն բանն են խոսում՝ «խաղաղություն, խաղաղությունը չվտանգել, խաղաղությունը փայփայել...»:

Դեռ մի կողմ դնենք այն, որ միակողմանի խաղաղություն չի լինում: Մի կողմ դնենք նաև այն, որ խաղաղության լինել-չլինելը միայն սահմանում կրակոցներ չլինելու մասին չէ: Խաղաղությունը նաև այն է, որ դիմացինը, ում հետ, իբր, խաղաղություն եք կնքել (չնայած, նույնիսկ չեն կնքել), իր վերահսկողության տակ հայտնված քո ազգային, պատմական, մշակութային հուշարձանների, օբյեկտների դեմ ոտնձգություններ չանի: Մի բան, որ տեսնում ենք այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի կողմից՝ պետական ամենաբարձր մակարդակով: Այսինքն, Ադրբեջանում հակահայությունը պետական քաղաքականություն է: Այդպես եղել է, այդպես նաև հիմա է: Միառժամանակ սա էլ մի կողմ դնենք: Մի կողմ դնենք և այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ բերեցին, բացի այդ, իրենց վարած քաղաքականությունը հանգեցրեց նաև հետպատերազմական մի քանի մարտական բախման, որոնց հետևանքով Արցախը հայաթափված է, Կապանի, Վարդենիսի, Ջերմուկի գերիշխող սարերն ու դիրքերն էլ՝ թշնամական վերահսկողության տակ՝ որպես ռեալ սպառնալիք:

Թեպետ, եթե նշված ու չնշված «մի կողմ դնենք»-ները ոչ էլ մի կողմ դնենք, ակնհայտ կդառնա, որ իրականում ոչ մի խաղաղություն էլ չկա: Կա պահանջների լուռումունջ կատարում Հայաստանի իշխանությունների կողմից, կա Հայաստանի անդադար, սողացող մաշեցում և թշնամական սողացող էքսպանսիա: Ուզում ես՝ անունը «խաղաղություն» դիր, ուզում ես՝ «ինքնիշխանություն», ինչ ուզում ես դիր:

Բայց:

Հեծանվավազքի մրցում է: Մայրաքաղաքն ու հանրապետության մի մասում երթևեկությունը Սուրբ Խաչի տոնի օրով կաթվածահար էին արել: Սակայն դիտարկումն այլ բանի մասին է: Հեծանվասեր Նիկոլ Փաշինյանը ելնում է ու մրցույթի փակման արարողությանն այսպիսի բառեր է ասում. «Շատ կարևոր է, որ մենք միջազգային գործընկերություն ենք հաստատում նաև նման նախաձեռնություններով: Կարծում եմ, որ պատահական չէ, որ 2026 թվականին է հենց այս մրցաշարը տեղի ունենում: Սա Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ շատ պայծառ և պերճախոս վկայություն է»: Չենք կատակում, բառացի մեջբերում է...

Լավ, էլի: Ի՞նչ կապ ունի խաղաղության հռետորաբանությունը հեծանվավազքի, վազքի, ֆուտբոլի կամ թեկուզ բռնցքամարտի մրցաշարի հետ: Ո՞ւմ են ինչի տեղ դնում:

Լավ, կարո՞ղ է նախկինում Հայաստանում խոշոր մարզական կամ ոչ մարզական միջոցառումներ չեն եղել: Հեծանվավազքո՞վ է որոշվում խաղաղության լինել-չլինելը:

Էհ, 2019-ին էլ Արցախում չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությունն էր: Ո՞ւ...

Արցախ ասացինք, հիշեցինք: Նույն 2019ին նույն Փաշինյանը Արցախում Համահայկական խաղերի բացումն էր անում ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ո՞ւր է Ստեփանակերտը, ո՞ւր է Վերածննդի հրապարակը: Ո՞ւր է Արցախը: Աշխարհագրորեն իրենց տեղերում են: Բայց... հայաթափված, թրքապղծված ու ապականված:

Ու ընդհանրապես, Փաշինյանն ու, հասկանալի է, մնացյալ քպականները, ըստ նպատակահարմարության, մի բան բերաններն են գցում կամ մատի փաթաթան են անում, ու գնա՜ց. «Եթե ձուկն ապրեր ցամաքում»:

Արարատի՞ն նայեցիր, ահա՜, դեմ եք խաղաղությանը, պատերազմ եք ուզո՜ւմ:

Տիգրանաշե՞ն ասացիք, ահա՜, պատերա՜զմ եք ուզում: Բանա՞կն եք ուզում ուժեղացնել, ահա՜, ռևանշիստ եք: Ազգային հերոսների նկարնե՞ր եք փակցրել դասասենյակի պատին, էս պատերազմ եք ուզո՞ւմ...

Հայերե՞ն եք խոսում, գրում, կարդում, դեմ եք խաղաղությանը:

Եկեղեցուն եք պաշտպանո՞ւմ, ահա՜, պատերազմ եք ուզում:

Արցախը տանք, որ հանգիստ ապրենք, Կիրանցի դիրքերը տանք, որ հանգիստ ապրենք, Գորիս-Կապան ճանապարհը տանք, որ հանգիստ ապրենք: Արցախը բեռ էր: Վաղը կասեն՝ Հայաստանն էր բեռ...

Լսեք, իսկ կլինի՞ պարզապես հանգիստ ապրենք, առանց ձեր իշխանության: Ապրում էինք, չէ՞: Ըստ որում՝ հաղթանակած ու արժանապատիվ: Ապում էինք Արցախում էլ: Ու Կապանն ու Ջերմուկն էլ սահմանամերձ քաղաքներ չէին: Սոթքի հանքն էլ թուրքը չէր շահագործում:

Մի երկու բառ կամ ավելի ճիշտ՝ կարգախոս են վերցրել, «բոբոյացրել», ինչ լինում է, թե բա՝ «Ռուսաստանը...», «նախկիննե՜րը», «թալա՜նը...», «մաֆիա՜ն...»:

Մանթրայի նման կրկնում են:

Հա, ու «խաղաղությունը»: Ի՞նչ խաղաղություն: Թշնամին, ի դեմս Ադրբեջանի, խաղաղությո՞ւն է ուզում: Չէ՛: Թշնամին ուզում է, որ Հայաստան չլինի: Ու բաց հայտարարում է դրա մասին: Եթե չի էլ հայտարարում, իր ամեն ինչով դա է ցույց տալիս:

Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», Արցախի բազմադարյա հանրահայտ հայկական վանական համալիրները պղծում է ու հռչակում ոչ հայկական, բացեիբաց ծաղրում ու ծանակում է հայերին, հայկական մշակույթը, պատմությունը, իրողությունները, ամեն ինչ: Մեզանից ժամանակին կրած պարտության բարդույթից դեռ ինքնահաստատվող թշնամին, որ զոհված զինվորների գլուխը կտրելով էլ չի հանդարտվում, որ Ջուղայի խաչքարերը խճաքարի վերածելով էլ չի հագենում...

Գիտի, որ դիմացը հիմա մի իշխանություն է, որը ծպտուն չի հանելու, գլուխը կախ, վիզը ծուռ կմկմալու է խաղաղության մասին, ինչպես այն ծույլիկ ուսանողը՝ ոջիլի:

Դա խաղաղություն չէ: Դա շարունակաբար նվաստացած, թշնամու առաջ բերանքսիվայր ընկած լինել է ու նրա ողորմածությանը հանձնվել է: Իրական խաղաղությունն արժանապատիվ է լինում: Էհ, թշնամին էլ տեսնում է, որ դիմացինը ինքնալեղաճաք վիճակում է, մտքովն ինչ անցնում է, պահանջում է: Ինչո՞ւ չպահանջի, եթե վազեվազ անում են: Մինսկի խումբը լուծարված համարեք: Եղավ, ոնց ասեք:

Սահմանադրությունը մեր ասածով փոխեք: Եղավ, ոնց ասեք: Կաթողիկոսի ու Եկեղեցու վրա հարձակվեք: Եղավ, ոնց ասեք...

Կարդացեք «Սասունցի Դավիթը»: Թումանյանի մշակմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>