Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում

Վերջին օրերին, փորձագիտական շրջանակները սկսեցին, խոսել այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է տարածքային պահանջներով ներկայացնել Վրաստանին:

Ընդ որում, խոսքը ոչ միայն Աջարիայի, այլև Աբխազիայի հարցի շուրջ է:

Հայտնի է, որ Աբխազիայի հարցում, այսօր, բացառությամբ Ռուսաստանի և մի քանի այլ փոքր պետությունների, այլ երկրները չեն ճանաչում այդ տարածքի անկախությունը Վրաստանից:

Սակայն վերջին ժամանակահայտվածում Աբխազյիայի հարցում իր հետաքրքրությունն է սկսել ցուցադրել նաև Թուրքիան:

Վերջինս դեռ Մոսկվայի պես հրապարակավ չի ճանաչում նրա անկախությունը, սակայն Թուրքիայի խորհրդարանի գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական միավորումները, հայտարարում են, որ Անկարան պիտի պաշտոնապես ճանաչի Սուխումիի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատի այդ չճանաչված երկրի հետ:

Այս հարցում մեծ դեր է կատարում, Թուրքիայում առկա մեծ աբխազական համայնքը:

Իրավիճակն այն աստիճանի է լրջացել, որ Թուրքիայի նկրտումներին սկսել է լուրջ վերաբերվել նաև Կրեմլը:

Հասկանալի պատճառով, Թուրքիայի այս նկրտումներին խիստ բացասական է սկսել վերաբերվել պաշտոնական Թբիլիսին:

Սակայն միայն Աբխազիայով այս հարցը չի սահմանափակվում:

Պարզվում է, նախարար Մուստաֆա Չիֆթչիի գլխավորած Թուրքիայի ՆԳՆ պատվիրակության Վրաստան կատարած այցի ժամանակ նա իր վրացի գործընկեր Սուլխան Թամազաշվիլու հետ բանակցությունների ժամանակ բարձրացրել է  Աջարիայի կարգավիճակի հարցը, որը Թուրքիան շարունակում է համարել իր սեփական տարածքը՝ ավելի ու ավելի բարձրաձայնելով Սան Ստեֆանոյի և 1878 թվականի Բեռլինի պայմանագրերի անօրինականության մասին, որոնցով Աջարիան անջատվեց Օսմանյան կայսրությունից և դրվեց Ռուսական կայսրության պրոտեկտորատի տակ», - գրել է Fabulae.su-ն։

Թուրքական կողմը հերքում է սույն պարբերականի այս տեղեկատվությունը, սակայն հաստատել է, որ թուրք պաշտոնյան բողոքել է վրացի իր կոլեգայից, որ Աջարիայում են թաքնվում Թուրքիայի համար վտանգավոր անձինք, հիշեցնելով, որ Աջարիայի հարցում, Թուրքիան ունի նաև որոշ իրավունքներ:

Օրինակ, ըստ թուրք պաշտոնյայի, նրանցից ամենահայտնին Գալիպ Օզթուրքն է, որը դատապարտվել է Թուրքիայում, սակայն  Վրաստանի կառավարությանը մոտ կանգնած ազդեցիկ գործարար է  դարձել։ Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո Գալիպ Օզթուրքը, այդ ժամանակվանից ի վեր, շատ հարմարավետ է ապրում Աջարիայում, չնայած նրան, որ նա հետախուզվում էր Թուրքիայում, և Վրաստանի կառավարությունը հրաժարվում է նրան արտահանձնել թուրքական ոստիկանությանը։

Բացի այդ, ըսը թուրք պաշտոնյաի, Աջարիայի ոստիկանությունը պաշտպանում է Թուրքիայից Վրաստան տեղափոխվող խոշոր գործարարներին։ Սա չի սահմանափակվում միայն Գալիպ Օզթուրքով. Աջարիայում թաքնվում են մի շարք անհատներ և խմբեր։

Թուրքական պատվիրակության այցի ընթացքում, պաշտոնապես հաստատվել է, որ Թուրքիայի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները կրկին անգամ հիշեցրել են վրացական կողմին, որ  որ Աջարիայի ինքնավարության կարգավիճակը չպետք է վերանայվի, քանի որ Թուրքիան դրա երաշխավորն է։

Փաստացի, Անկարան կրկին փորձում է հասկացնել Թբիլիսիին, որ Աջարիան չպիտի դիտարկվի  որպես Վրաստանի լիարժեք մաս, քանի որ 100 տարի առաջ, այդ տարածքի վերաբերյալ, Թուրքիան ստանձնել է որոշակի պարտավորություն:

Ճիշտ է, պաշտոնապես Անկարան Թբիլիսիին տարածքային պահանջ չի ներկայացնում, սակայն նշում է, որ Աջարիայում, նա ունի որոշակի հետաքրքրություն, և Թբիլիսին չի կարող այստեղ վարել բացարձակ ինքնուրույն քաղաքականություն:

Ինչ վերաբերվում է Աբխազիային, ապա այս հարցում, Անկարան գործում է ավելի զգուշորեն, ընդդիմադիր ուժերի միջոցով, որպեսզի ավելորդ չգրգռի Մոսկվային:

Հասկանալի պատճառով, այս հարցում էլ Թբիլիսիի շահերը Անկարային ամենավերջում են հետաքրքրում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>