Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան
«Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ ժողովրդավարության բաստիոն հռչակված և հանրությանը որպես հրաշալի մանանա ներկայացվող Հայաստանն այսօր վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի կամ համակենտրոնացման ճամբարի։ Սա ցավալի իրականություն է, որին գնալով առերեսվում ենք, և այս պատկերը հետզհետե խորանում է։
Երբ միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացնում էինք այս մթնոլորտը, մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ոչ իրավական գործընթացները, բնականաբար, մեկ նպատակ ունեինք․ որպեսզի իսկապես հաղթակի արևմտյան ժողովրդավարությունը, որին մենք խորապես հավատում ենք (ինչպես նաև հավատում ենք Հայաստանի արևմտյան արժեքային ընտրությանը)։ Սակայն տեսնում ենք, որ իրականությունը բոլորովին այլ է, և հայտարարված արժեքներն ու իրականությունը 180 աստիճանով տարբերվում են միմյանցից»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մարդու իրավունքների հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

