3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ռեկորդային թվով կալանքի որոշումներ է կայացրել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամ կամ մերձավոր ազգականներ բաժիններում տվյալներ չի լրացրել։
Նա հայտարարագրել է 3 անշարժ գույք, որոնց միանձնյա սեփականատերն է հանդիսանում եւ որոնք՝ բոլորը, ձեռք է բերել նոր իշխանությունների օրոք։
2019 թվականին Երեւանում բնակարան է գնել, 2023-ին՝ Աբովյանում առանձնատուն եւ հողամաս։ Հայտարարագրել է նաեւ 3 ավտոմեքենա, երկուսը ձեռք է բերել 2000-ականների սկզբին, իսկ երրորդը նախորդ տարվա ընթացքում տնօրինած 2012-ի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա է, որը հնարավոր է` վաճառել է կամ նվիրել:

