Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա»

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է.
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես «պատմական շրջադարձ»։ Նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ստորագրվեց համատեղ հռչակագիր, և ստեղծվեց այն տպավորությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակամարտությունը մտել է վերջնական լուծման փուլ։
Այսօր՝ ուղիղ մեկ տարի անց, արդեն կարելի է մի կողմ դնել այդ օրվա հռետորաբանությունը և շատ պարզ հարց տալ՝ ի՞նչ ունենք «գետնի վրա»։

Մեղմ ասած՝ պատկերն այնքան էլ տպավորիչ չէ։

Բանն այն է, որ ոչ միայն խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրված և ուժի մեջ մտած փաստաթուղթ չէ, չկան դիվանագիտական հարաբերություններ, այլև՝ վերջնական կարգավորման գործընթացը չի ավարտվել։ Իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի հիմնական պահանջը ոչ միայն չի անհետացել, այլև ավելի հստակ է դարձել։
Բաքուն շարունակում է հայտարարել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը և դրանից հանի Անկախության հռչակագրի հիշատակումը։ Ալիևից մինչև Հաջիև ու Բայրամով նույն միտքը տարբեր ձևակերպումներով պարբերաբար կրկնվում է․ Հայաստանը պետք է կատարի իր «տնային աշխատանքը»։

Այսինքն՝ մեկ տարի անց մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ խաղաղության պայմանագիրը դեռ չկա, բայց կա խաղաղության հստակ պայմանը:
Այդ պայմանը վերաբերում է արդեն ոչ թե սահմանին, ոչ թե բանակցային տեքստի որևէ կետի, այլ Հայաստանի ներքին իրավական համակարգին։ Սա է ամբողջ պատմության ամենակարևոր հակասությունը։

Ասեմ ավելին, մեկ տարի առաջ մեզ ասվում էր, որ Վաշինգտոնը Հայաստանը տանում է դեպի «խաղաղություն»։ Մեկ տարի անց Բաքուն ասում է՝ «խաղաղության պայմանագրի վերջնական ճանապարհին Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը»։
Ուստի հարցը պետք է ձևակերպել շատ ուղիղ․ եթե խաղաղությունը վերջնական արդյունք է, ինչո՞ւ է դրա գինը շարունակում աճել։

Այստեղ արդեն խոսքը միայն Ադրբեջանի պահանջի մասին է, այլ այն քաղաքական կապիտալի մասին է, որը Փաշինյանը կառուցել է այս գործընթացի շուրջ։
Ինչպես հայտնի է՝ վերջին մեկ տարվա ընթացքում այդ համաձայնությունը ներկայացվել է որպես իշխանության արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումներից մեկը։ Փոխարենը ունենք մի գործընթաց, որի շրջանակում Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել, իսկ Հայաստանի իշխանությունը պետք է իր հանրությանը բացատրի, թե ինչու է խաղաղության ճանապարհին հերթական անգամ անհրաժեշտ փոխել Հայաստանի ներպետական իրավական դաշտը։
Ըստ էության՝ սահմանային լարվածության նվազումը կարևոր արդյունք է, բայց կրակոցների բացակայությունը և վերջնական խաղաղության պայմանագիրը նույն բանը չեն։
Ի դեպ՝ TRIPP-ը ցույց է տալիս գործընթացի մյուս կողմը, որտեղ պատկերը որոշ չափով այլ է։
Եթե խաղաղության պայմանագիրը դեռ սպասում է իր վերջնական իրավական ձևակերպմանը, ապա TRIPP-ը աստիճանաբար մտնում է գործնական փուլ։
Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության գաղափարը արդեն վերածվում է առանձին ենթակառուցվածքային և ներդրումային նախագծի։
Փաստացի TRIPP-ը Հայաստանի հարավով անցնող տարածաշրջանային նոր հաղորդակցային համակարգի նախագիծ է։ Հետևաբար այստեղ անմիջապես առաջանում է Իրանի հարցը։

Իրանի համար Հայաստանի հարավը ոչ միայն սահմանային տարածք է, այլև դեպի Հայաստան ու տարածաշրջան տանող կարևորագույն հանգույց։ Հետևաբար Թեհրանի համար կարևոր է ոչ միայն այն, թե իրավական առումով ով է վերահսկելու ճանապարհը, այլև այն, թե ինչ նոր աշխարհաքաղաքական ներկայություն և տնտեսական ազդեցություն է ձևավորվելու իր հյուսիսային սահմանին։
Հայկական կողմը պնդում է, որ TRIPP-ը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Բայց նույնիսկ այդ դեպքում նախագիծը փոխելու է տարածաշրջանի հաղորդակցային քարտեզը։ Իսկ հաղորդակցային քարտեզը Հարավային Կովկասում միշտ նաև քաղաքական քարտեզ է։

Այս առումով հետաքրքիր է նաև Կոնստանտին Սոկոլովի նշանակումը TRIPP+ նախաձեռնության ներդրումային կառույցում։ Ռուսաստանում ծնված, ԱՄՆ-ում գործող գործարարի ներգրավվածությունը ինքնին որևէ գաղտնի պայմանավորվածության ապացույց չէ։ Բայց այն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրական աշխարհաքաղաքականությունը շատ ավելի բարդ է, քան «Ռուսաստանը դուրս է գալիս, Ամերիկան գալիս է» պարզունակ պատկերը։

Մեկ տարի առաջ Փաշինյանը Վաշինգտոնից վերադարձավ՝ խաղաղությունը որպես քաղաքական փաստ ներկայացնելով։ Մեկ տարի անց ունենք նախաստորագրված, բայց դեռ ուժի մեջ չմտած պայմանագիր։
Այսօր տարածաշրջանային առումով չունենք այն, ինչ մեկ տարի առաջ ամենից շատ էր վաճառվում հասարակությանը՝ վերջնական խաղաղության հաստատված և փակված էջը։
Մեկ տարի անց պետք է տալ հասարակ մի քանի հարց՝ «Փաշինյանը խաղաղությո՞ւն բերեց», ի՞նչ խաղաղություն է մեզ առաջարկվում, ինչո՞վ է այն երաշխավորված և ի՞նչ ենք մենք վճարում դրա դիմաց։ Որովհետև եթե մեկ տարի անց խաղաղության պայմանագիրը դեռ չկա, բայց դրա դիմաց ՀՀ Սահմանադրության փոփոխությունն արդեն դարձել է Ադրբեջանի հրապարակային պահանջը, ապա ակնհայտ է մի բան․ մենք դեռ ոչ թե խաղաղության վերջնակետում ենք, այլ դրա համար վճարվելիք գինը որոշելու փուլում։
Սա այն պահն է, երբ հասարակությունը պետք է դադարի լսել միայն «խաղաղության» բառը և սկսի նայել դրա կողքի մանր «տառերին»։
Ավելին, պատմական համաձայնագրի արժեքը որոշվում է ոչ թե Վաշինգտոնում արված լուսանկարով, ոչ թե Փաշինյանի հայտարարություններով և ոչ էլ մեկ տարի շարունակ ծածանվող քաղաքական դրոշակով։ Այն որոշվում է նրանով, թե մեկ տարի անց ինչ ունենք մեր սահմաններին, մեր Սահմանադրության մեջ և մեր երկրի ինքնիշխան որոշումների վրա։ Իսկ այդ հաշվեկշիռը, առնվազն այս պահին, դեռ Փաշինյանի համար այն հաղթական հաշվեկշիռը չէ, որի մասին նա մեկ տարի առաջ հայտարարում էր»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>