Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Պատերազմ Արցախում
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին

Արենդտի գլխավոր դասը...

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Ինչու են վերջին ժամանակաշրջանում շատացել «օտարերկրյա լրտեսների» ու «պետական դավաճանների» «բացահայտման» դեպքերը։ Ինչ կապ ունեն դրանք կասկածելի ընտրությունների հետ։

Մեզ այդ հարցում կոգնի բռնատիրական համակարգերի լավագույն տեսաբաններից Հաննա Արենդտը։

Նա իր «Տոտալիտարիզմի ակունքները» գրքում ներկայացնում է այն գաղափարը, որ բռնակալությունը պարզապես տոտալիտար, կամ ավտորիտար իշխանության տեսակ չէ։ Դա իշխանության ձև է, որի նպատակը ոչ միայն մարդկանց վարքագիծը վերահսկելն է, այլև նրանց մտածողությունը, իրականության ընկալումը և հասարակության ամբողջ կառուցվածքը։
Արենդտի կարևոր գաղափարներից մեկն այն է, որ նման համակարգերը մշտապես ունեն «թշնամու» կարիք։ Թշնամին կարող է լինել արտաքին պետություն, ներքին քաղաքական ընդդիմություն, ազգային կամ սոցիալական խումբ, կամ սուբէթնիկ խումբ, ինչպես Հայաստանի դեպքում արցախցիները, «դավադիրներ», «լրտեսներ», ինչպես նաեւ «արտասահմանյան գործակալներ»։

Թշնամու կերպարը իշխանությանն անհրաժեշտ է մի քանի նպատակով.
- հասարակությանն իր շուրջը համախմբելու համար,
- տնտեսական և քաղաքական խնդիրները բացատրելու նպատակով, այսինքը գտնել «մեղավորներ»,
- այդ ամենը պետք է արտակարգ միջոցներն ու սահմանափակումներն արդարացնելու համար։
Եթե հասարակությունը հավատում է, որ պետությունը մշտական սպառնալիքի տակ է, ապա ավելի հեշտ է ընդունում ազատությունների սահմանափակումը։

Արենդտը պնդում էր, որ տոտալիտար համակարգի կարևորագույն գործիքը քարոզչությունն է։ Նրա հայտնի միտքն այն է, որ նման ռեժիմի «իդեալական քաղաքացին» ոչ թե համոզված գաղափարական կողմնակիցն է, այլ այն մարդը, որը այլևս չի տարբերում փաստը հորինվածքից և ճշմարտությունը՝ ստից։ Այդ դեպքում մարդը դադարում է ինքնուրույն դատողություններ անել և սկսում է ընդունել այն իրականությունը, որն իրեն ներկայացնում է իշխանությունը։

Արենդտը նշում էր, որ մարդիկ կարող են միաժամանակ «ամեն ինչին հավատալ և ոչնչի չհավատալ»։ Եթե քաղաքացին համոզված է, որ բոլորն են ստում, ապա նա կորցնում է ճշմարտությունը գտնելու ցանկությունը։ Այդ իրավիճակում ցանկացած նոր պաշտոնական բացատրություն կարող է ընդունվել ոչ թե այն պատճառով, որ այն համոզիչ է, այլ որովհետև այլ վստահելի աղբյուրներ այլևս չեն մնացել։
Արենդտի մեկ այլ կարևոր գաղափարն այն է, որ նման համակարգերում պայքարը երբեք չի ավարտվում։ Եթե վերացվում է մեկ «թշնամի», շուտով հայտնվում է հաջորդը։ Քանի որ ամբողջ քաղաքական համակարգը կառուցված է պայքարի գաղափարի վրա, իշխանությունը մշտապես նոր հակառակորդների կարիք ունի՝ հասարակությունը մոբիլիզացնելու և վերահսկողությունը պահպանելու համար։

Հայաստանի այսօրվա ռեժիմի թշնամիներն են «կռվից թռած» արցախցիները, «թալանչի նախկինները», «այլասերված» հոգևորականները, փողի դիմաց ընդդիմությանը ձայն տվածները, ռուսական «լրտեսները» և այդպես շարունակ։

Ժամանակակից քաղաքագիտությունը շատ հարցերում շարունակում է զարգացնել Արենդտի գաղափարները։ Օրինակ, Սթիվեն Լևիցկին և Լյուկան Ուեյը ցույց են տալիս, որ մեր օրերի բազմաթիվ ավտորիտար ռեժիմներն ավելի հաճախ օգտագործում են օրենքները, դատարանները, հարկային մարմինները, վարչական լծակները և տեղեկատվական վերահսկողությունը՝ ընդդիմությանը սահմանափակելու համար, քան բացահայտ զանգվածային ահաբեկչությունը։
Հայաստանի դեպքում Արենդտի տեսությունը դրսեւորվում է հանրային դաշտում հաճախ հնչող մեղադրանքներով` «արտաքին ուժերին ծառայելու», «օտար ազդեցության», «պետական դավաճանության» կամ «հակապետական գործունեության» մեղադրանքներով։
Միևնույն ժամանակ, քաղաքական պայքարում ակտիվորեն օգտագործվում են տեղեկատվական և քարոզչական մեխանիզմներ, որոնք խորացնում են հասարակության բևեռացումը։
Այսպիսով, Արենդտի գլխավոր դասը հետևյալն է. ցանկացած հասարակությունում վտանգավոր է այն իրավիճակը, երբ քաղաքական պայքարը փոխարինվում է «թշնամիների» անվերջ որոնմամբ, իսկ քաղաքացիները կորցնում են փաստերն ինքնուրույն գնահատելու և իշխանության կամ ընդդիմության հայտարարությունները քննադատաբար վերլուծելու կարողությունը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>