Հայաստանի Հանրապետությունում մեղադրանքները հարուցվում են քարոզչական նպատակներով․ Լևոն Քոչարյան
«Պարոն Վարդևանյան, քննարկումների հիմնական մասը վերաբերում էր այստեղ քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց գործերին: Միայն այս դահլիճում բազմաթիվ նման մարդիկ կան ընդդիմադիր հատվածում, ճիշտ է, ու սա կարևոր է՝ այս հարցը քննարկելը, հաշվի առնելով նաև Ձեր կենսագրությունը, Ձեր գործունեությունը: Ու ես սա նորմալ եմ համարում ու նաև ճիշտ եմ համարում:
Այս կոնտեքստում ուզում եմ հարց ուղղել, երկու հարց՝ համեմատություն տանել մինչև 2018 թիվը նման քաղաքական հետապնդումների հետ կապված, երբ որ որևէ դեպք լինում էր: Ինչքան որ ես եմ հիշում արձագանքները Եվրոպայից, տարբեր երկրներից, միջազգային կառույցներից շատ հստակ էին լինում, շատ կոշտ էին լինում, շատ կոպիտ էին լինում: Կարծես թե 2018-ից հետո այս մոտեցումը փոխվել է։ Այս դահլիճում «Քաղաքացիական պայմանագրից» կան մարդիկ, ովքեր ժամանակին զգացել են անարդարություն իրենց նկատմամբ, իրենց թիմակիցների նկատմամբ: Արդյո՞ք չպիտի այդ մարդկանց մոտ ավելի շատ լիներ պահանջը՝ իրենց գործունեությամբ նման ապօրինություններ հիմա թույլ չտալու: Իսկ սրա ամենից լավ ձևը կարող էր լինել այն, որ դրա մասին բարձրաձայնեն, խոսեն դրա մասին, չկաշկանդվեն: Այնինչ հիմա մենք տեսնում ենք, որ շատ ակնհայտ բաներ ուղղակի այսպես հերքվում են, թե նման բան չի եղել, ամեն ինչ օրենքով է, երբ բացահայտ ու ակնհայտ է այդ ամենը:
Ես, օրինակ, ինքս… եղել է Ալեն Սիմոնյանի բարեկամի հետ կապված՝ եղբոր կնոջ կալանքը, համարել եմ, որ սխալ է, և նույնիսկ լրագրողներն էին հարցնում՝ պատրա՞ստ եք երաշխավորություն տալ: Ասել եմ՝ այո՛, որովհետև անկախ նրանից, թե ինչպես եմ ես վերաբերվում այդ մարդուն, ես սա սխալ եմ համարում՝ անկախ իմ հայացքներից»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով Արամ Վարդևանյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։

