Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։
Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի (Կորյունի 17) դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։
2026 թվականի հուլիսի 9-ին Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք՝ տեսակցությունների արգելքով։
Նշված որոշման դեմ փաստաբանական թիմի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն գործի նյութերը մինչ օրս չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի հետևանքով վերաքննիչ բողոքը դեռևս չի կարող քննվել։

