Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի. Աբրահամյան
«Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.
«Մի օր հայկական ինքնությունը կուրանան, մի օր Հայ Առաքելական Եկեղեցուն կդավաճանեն, մի օր երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ կդնեն, իսկ մի օր էլ սեփական քաղաքացիների անվտանգությունը կզոհաբերեն։
Ամեն ինչ կանեն` միայն թե բավարարեն Բաքվի և Անկարայի ծավալապաշտական ու այդպես էլ չզսպվող քաղաքական ախորժակը»։

