Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
20
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

«Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված այս ամբողջ թնջուկը կրում է բացարձակ քաղաքական բնույթ, իշխանությունը սա չի էլ թաքցնում». Տնտեսագետ

Հուլիսի 31-ին  Դատախազությունը հայտնել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ««Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»։

Գագիկ Ծառուկյանին երկամսյա կալանքի տանելուց հետո նրա ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը նույնպես հանձնվել է ՀՀ կառավարությանը։ Այնտեղ արդեն ժամանակավոր կառավարիչ են նշանակել, որը Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականն է՝ Դավիթ Գևորգյանը։

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահն էլ Երևանի քաղաքապետարանն է վերցրել։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը խոսելով բիզնեսի նկատմամբ իշխանությունների այս գործողությունների մասին, ասաց՝ Հայաստանում հիմնականում խոշոր ներդրումները գնում են դեպի հանքարդյունաբերություն։ Հանքարդյունաբերության մեջ եկող ներդրումները ստվերային պայմանավորվածություններով են գալիս, հետևաբար՝ այդ ներդրողներին չի հետաքրքրում, թե տվյալ երկրում ինչ-որ մեկին ունեզրկո՞ւմ են, թե՞ չեն ունեզրկում։

«Օտար ներդրողները տվյալ երկիր են գնում հատուկ վերաբերմունքով, ունենում են ահռելի շահութային ծավալ, որից էլ օգտվում են տվյալ երկրի պետական չինովնիկների մի մասը։

Որևէ կապիտալիստ մեկ այլ կապիտալիստի համար կամ արդարության նկատառումներից ելնելով՝ չի կարող կանգնել և օրենքը պաշտպանել։ Փոքր ներդրումները, որոնք կատարվում են, օրինակ, փոքր կրպակի կամ շենքի մեջ, կարող ենք առհասարակ չքննարկել, դրանք խոշոր ներդրումներ չեն։

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված այս ամբողջ թնջուկը կրում է  բացարձակ քաղաքական բնույթ, իշխանությունը սա չի էլ թաքցնում։ Մեկը կա, չէ՞, որ լատինաամերիկյան դիկտատորների գլխարկով, հստակ ասում էր` «Գագիկ Ծառուկյանին բոմժ եմ սարքելու», այս եմ անելու, այն եմ անելու», չեմ էլ ուզում նրա բառապաշարը կրկնել։ Հիմա նա փորձում է գնալ այդ ճանապարհով»,- 168.am հետ զրույցում ասաց Հրայր Կամենդատյանը։

Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ունեզրկելով՝ որոշ լյումպենացված մասսայի փորձում է դուր գալ։ Ակնհայտ է, որ նա ընտրությունները կեղծել է և լեգիտիմության պակաս ունի, ուստի փորձում է այդ պակասը լրացնել լյումպեն մասսայի զգացումներին հագուրդ տալով։

«Նիկոլ Փաշինյանը հենց այդ մասսային է ուզում ցույց տալ, թե՝ տեսեք, «հարուստին գետինն եմ տապալել, ոտքերն ու ձեռքերը կապել եմ»։ Այս ամբողջն անամոթություն է, բայց պետք է հիշեն, որ ոչինչ հավերժական չէ, և վստահ եմ, որ այս անօրինական պրոցեսը, քաղաքական ուղղորդումն իշխանափոխությունից հետո իր պատասխանը կստանա։

Այս ցինիզմն ու գավառական վրեժխնդրությունը հիմք են հանդիսանալու, որ ապագայում դատվելու են ՔԿ ղեկավարը, Գլխավոր դատախազը, այն բոլոր դատախազները, որոնք այս գործերով զբաղվում են։ Այդ դատերից հետո հենց նրանց են ունեզրկելու, քանի որ իրենց գույքով պետք է պատասխան տան անօրինականությունների այս շքերթի համար»,- հավելեց տնտեսագետը։

Հրայր Կամենդատյանը նաև շեշտեց՝ բնականաբար, բիզնեսի հետ իշխանությունների այս անօրինական վարվելակերպը կարող է մտահոգություններ առաջացնել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են որոշակի բիզնես հիմնել Հայաստանում, բայց երբ կապիտալն ունենում է 10 տոկոս եկամուտ՝ սկսում է աշխուժանալ, 20-ի դեպքում՝ հանդուգն է դառնում, 100-ի դեպքում՝ պատրաստ է յուրաքանչյուր հանցագործության։

«Այսօր շատերը չեն նկատում, որ տնտեսական վիճակը գնալով ծանրանում է, ներկա իշխանությունները մտածել են, որ տնտեսական վիճակի ծանրանալուն զուգահեռ՝ բյուջետային հասույթները նվազելու են, նաև ինչ-որ պահի կտրվելու են, պատկերացնում են դիկտատուրական լուծում՝ բռնագրավեն տնտեսական միավորները և դրանք ճանաչեն գերակա շահ։ Հետո ստվերային ձևով կվաճառեն, այդ վաճառքը կարող է լինել և իրենց մեջ, արդեն ձևավորված կապիտալիստական խմբերին, փորձելու են նաև հանրությանը վաճառել՝ հանրությանն այս հանցագործություններին դարձնելով «փայատեր», որպեսզի բյուջեն ինչ-որ կերպ լցնեն։

Այս ամենը դատապարտված է, որովհետև անալիզներն արել են, բյուջետային հասույթները նվազելու են, իսկ իշխանությունը նստելու է անզորության աթոռին»,- ընդգծեց Հրայր Կամենդատյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է հուլիսի 7-ին, ըստ ՔԿ տաածած հաղորդագրության՝  առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>