6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում
28
Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Պատերազմ Արցախում
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ԵՄ-ում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ Դեկտեմբերից մեզ սպասվում են ներքաղաքական բուռն զարգացումներ. Սուրեն Սուրենյանց Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը. քաղաքագետ Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...» COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների (որոշ բացառություններով՝ նաև ընդդիմադիր) դիլիջանյան, ծաղկաձորյան սեմինարների համար վճարել է պետությունը՝ ընդ որում, բավականին մեծ գումար՝ մոտ 630 հազար ԱՄՆ դոլար: Իհարկե, վերնագիրը վերապատրաստում, խորհրդատվություն, կարողությունների զարգացում է։

Սովորաբար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP) աշխարհի տարբեր երկրներում պետական մարմիններին աջակցում է դրամաշնորհներով, տեխնիկական աջակցությամբ և փորձագիտական ռեսուրսներով։ Հայաստանում, սակայն, գործում է նաև հակառակ ֆինանսական հոսքը․ 2024 թվականի ֆինանսավորման համաձայնագրով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պարտավորվել է ՄԱԶԾ-ին հատկացնել 240,600,000 դրամ։

• Նույն հոդվածում վճարման ժամանակացույցն է.

• 25.12.2025 – 120,300,000 դրամ

• 25.12.2026 – 120,300,000 դրամ

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ ինչի համար է ՄԱԿ-ին ՀՀ Ազգային ժողովը գումար փոխանցել, ինչ արդյունքներ պետք է ապահովի ծրագիրը և որքանով է հիմնավորված պետական այդ ծախսը։

Հարցմամբ դիմել ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին՝ պարզաբանելու 2026-ին ապրիլի 30-ին 114 մլն 765 հազար դրամի ֆինանսավորման իրավական հիմքը, ծրագրի բովանդակությունը, վճարվող ծառայությունները, մրցակցային ընթացակարգի առկայությունը, ինչպես նաև պետական միջոցների օգտագործման վերահսկողության մեխանիզմները։

ԱԺ աշխատակազմը պատասխանել է, որ.

«ՀՀ Ազգային ժողովի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կատարված ֆինանսական փոխանցման համար հիմք է հանդիսանում 07.05.2024 թվականի ԱԺ աշխատակազմի և ՄԱԶԾ-ի միջև կնքված ֆինանսավորման համաձայնագիրը»։

Ի դեպ, այդ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 7-ին և վերաբերում է «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (MAP 2.0/FORSETI)» ծրագրին։ Այն նախատեսված է 2024-2027 թվականների համար և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 3.19 մլն ԱՄՆ դոլար։

Ի՞նչ է գնում ԱԺ-ն այդ գումարով

ԱԺ աշխատակազմի պատասխանի համաձայն՝

«Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով»։

Մինչդեռ ՄԱԶԾ-ի պաշտոնական նկարագրությունը ցույց է տալիս, որ ծրագիրը շատ ավելի լայն նպատակներ ունի, քան պարզապես դասընթացներ կազմակերպելը։ Այն նախատեսում է բարձրացնել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավել հանրության հետ հաղորդակցությունը, ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը, աջակցել օրենսդրական գործընթացին, պայքարին ապատեղեկատվության դեմ և մեծացնել հանրային վստահությունը խորհրդարանի նկատմամբ։ Ծրագրի արդյունքային ցուցանիշների թվում նշվում են, օրինակ՝ հանրային իրազեկվածության ցուցանիշի առնվազն 7 տոկոս աճ, պատգամավորների և աշխատակազմի առնվազն կեսի վերապատրաստում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մասնակցությամբ առնվազն 10 քաղաքականության մշակում կամ վերանայում։

Մինչդեռ իրականում խորհրդարանական վերահսկողություն մեր երկրում չկա. ԱԺ-ն՝ ՔՊ-ի միանձնյա կառավարման ներքո է. բոլոր պաշտոնները ՔՊ-ինն են, որոշումները բացարձակապես իրենք են կայացնում։

Իսկ ինչո՞ւ առանց մրցույթի

«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր, թե արդյոք նման ծավալի պետական միջոցների հատկացման դեպքում իրականացվել է մրցակցային ընթացակարգ։

ԱԺ-ի պատասխանը մեկ նախադասություն է.

«Ծրագրի միակ իրականացնողը ՄԱԶԾ-ն է, որը միջազգային վերպետական կառույց է»։

Փաստորեն, մրցույթ կամ այլընտրանքային ընտրության մեխանիզմ չի կիրառվել, քանի որ գործընկերը միջազգային կազմակերպություն է, ուրեմն պետք է գումարը հենց ՄԱԿ-ին տալ։

Որտե՞ղ է բյուջետային հիմնավորումը

ԱԺ աշխատակազմը պատասխանել է.

«Ծախսի անհրաժեշտության բոլոր հիմնավորումները ներկայացված են «2026 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում»։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև կառավարության բյուջեի կատարումն ապահովող որոշումները։ Դրանցով հաստատվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված միջոցառումների շարքում ներառված է նաև ՄԱԶԾ-ի հետ իրականացվող ծրագրի ֆինանսավորումը, իսկ արդյունքային ցուցանիշները սահմանված են կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշմամբ և դրա հետագա փոփոխություններով։

Սակայն բյուջետային փաստաթղթերում չի ներկայացվում, թե 240.6 մլն դրամի դիմաց կոնկրետ որ ծառայության արժեքն ինչքան է, ինչքան գումար է ուղղվում խորհրդատվությանը, ինչքան՝ վերապատրաստումներին, ինչքան՝ փորձագիտական աշխատանքներին կամ վարչական ծախսերին։ Այդպիսի մանրամասն ֆինանսական բաշխում ԱԺ-ն նույնպես չի ներկայացրել։

Ինչպե՞ս է վերահսկվում գումարը

ԱԺ-ի փոխանցմամբ՝

«Ծրագիրը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին կատարված բոլոր միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն, իսկ յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ծրագրի խորհրդին տարեկան հաշվետվությունը։ Ծրագրի խորհրդի նիստեր տեղի են ունեցել 05.05.2025 թվականին և 21.04.2026 թվականին»։

Ծրագրի խորհրդում քննարկվում են նախորդ տարվա արդյունքները և հաստատվում հաջորդ տարվա աշխատանքները։

Հարցը մնում է բաց

Իսկ ծրագրի արդյունավետությունը փաստացի չափելիություն չունի, վերահսկողություն նույնպես, քանի որ ՔՊ-ական պատգամավորները ՄԱԿ-ի և պետության միջոցներով փաստացի հանգստի են մեկնել կուրորտային քաղաքներ, որտեղ հընթացս մասնակցել են ինչ-որ դասընթացների կամ ելույթներ են լսել։ Ինչ է տվել դա ԱԺ-ին, որքանով են ինստիտուցիոնալ կարողությունները բարձրացել, մնում է խիստ անհայտ։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրավական առումով ԱԺ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությունը ձևակերպված է, իսկ ծրագիրը միջազգային համաֆինանսավորմամբ իրականացվող բազմամյա նախաձեռնություն է։ Սակայն նույն փաստաթղթերը չեն պատասխանում ամենակարևոր հարցին՝ 240.6 մլն դրամի դիմաց ինչ չափելի արդյունք է ստացել և ստանալու Հայաստանի հարկատուն։

Եթե մասնավոր ընկերությունը ծառայություն է գնում, սովորաբար ներկայացվում է՝ ինչ աշխատանք է կատարվել և ինչ արժեքով։ Պետական միջոցների դեպքում նույն թափանցիկությունը ոչ պակաս կարևոր է։ Իսկ այս դեպքում հանրությունը դեռևս չի տեսնում, թե պետական բյուջեից նախատեսված մոտ 630 հազար ԱՄՆ դոլարը ինչպես է ազդել խորհրդարանի աշխատանքի արդյունավետության, հաշվետվողականության կամ օրենսդրական որակի տեսքով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>