ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Պատերազմ Արցախում
Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով

Կապիտալ ծախսերը «սառեցրել» են

168.am-ի անդրադարձը
Կառավարությունը «սառեցել» է պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը։ Սրանք առաջնային կարևորության ծախսեր են, որոնք ուղղված են տնտեսական ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքների ձևավորմանը, պաշտպանական խնդիրների լուծմանը։

Այդ ծախսերն են, որոնք «սառեցվել» են։

Այս տարի գրեթե կիսով չափ պակաս կապիտալ ծախսեր են իրականացրել։

Նախորդ տարվա առաջին 5 ամիսներին պետական բյուջեի միջոցներով իրականացված կապիտալ ծախսերը կազմել էին գրեթե 205 մլրդ դրամ։ Այս տարի կազմել են ընդամենը 109 միլիարդ։

96 մլրդ դրամով նվազել են։ Ու սա այն պարագայում, երբ նախատեսել էին այս տարի անհամեմատ ավելի մեծ ծավալի կապիտալ ծախսեր իրականացնել։ Առաջին կիսամյակում 376 մլրդ դրամի կապիտալ ծախս պիտի անեին, բայց 5 ամսում արել են ընդամենը 109 միլիարդի ծախս։

267 միլիարդի նախատեսված ծախսեր մնացել են օդում կախված։ Պլանի համեմատ՝ 5 ամսում կատարողականը կազմել է ընդամենը 29 տոկոս։

Պարզ է, որ մնացած 71 տոկոսը 1 ամսում չեն կարողանալու կատարել։

Եթե 5 ամսում ընդամենը 96 մլրդ դրամի ծախս են արել, բնականաբար, առաջին կիսամյակի վերջին 1 ամսում 267 միլիարդի ծախս անհնարին է անել։ Եվ, ինչպես միշտ, կունենանք այն, որ առաջին կիսամյակի համար նախատեսված կապիտալ ծախսերը հերթական անգամ կմնան անկատար։ Այդ գումարների շրջանակներում նախատեսված տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերը չեն իրականացվի։

Այդ թվում՝ չեն իրականացվի նաև պաշտպանության ոլորտում նախատեսված կապիտալ ծախսերը։

Տպավորություն է, որ կառավարությունն այլևս չի կարևորում պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը։ Հավանաբար մտածում են, որ արդեն խաղաղություն են բերել, ու պաշտպանության ամրապնդումն այլևս երկրորդական է։

Պաշտպանությանն ուղղված կապիտալ ծախսերն այս տարի նվազել են ավելի քան 68 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ, 290 մլն դոլարով պակաս ծախսեր են արել։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են 46.8 տոկոսով (96 մլրդ դրամով)՝ հիմնականում պայմանավորված «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի 68.3 տոկոս (107.7 մլրդ դրամ) նվազմամբ»,- բյուջեի առաջին 5 ամիսների կատարողականի հաշվետվության մեջ արձանագրել է ֆինանսների նախարարությունը։

Արձանագրել է, բայց որևէ բացատրություն չի տվել, թե նախորդ տարվա համեմատ ինչո՞ւ են նման կտրուկ տեմպերով նվազել կապիտալ, այդ թվում՝ պաշտպանության ամրապնդմանն ուղղված կապիտալ ծախսերը։

Այս թվերը ցույց են տալիս, որ նախատեսված առաջնային կարևորության բազմաթիվ ծրագրեր չեն կարողանում ժամանակին կատարել։ Իսկ դրա համար որևէ մեկը ոչ միայն պատասխանատվություն չի կրում, այլև հարկ չեն համարում բացատրություն տալ։ Հավանաբար այնքան զբաղված են եղել ընտրություններով, որ անգամ պաշտպանությանն ուղղված ծրագրերն են ականջի հետև գցել։ Նախընտրական շրջանում տեսել ենք, թե ինչո՞վ էին զբաղված պաշտոնյաներն, այդ թվում՝ պաշտպանության նախարարը։

Այս իշխանություններին արդարացիորեն մեղադրում են երկիրը պարտքերի տակ թաղելու համար։ Բայց վերցրած վարկային միջոցների շրջանակներում նախատեսված ծրագրերն էլ չեն կարողանում ժամանակին կատարել։

Տարին կիսվելուն մոտ վարկային ծրագրերի կատարողականը եղել է գրեթե զրոյական։

«Ցածր ցուցանիշ է արձանագրվել արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի գծով, որոնք կազմել են 2.7 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 1.5 տոկոսը»,- սա ֆինանսների նախարարության արձանագրում է։

Բայց ֆինանսների նախարարության՝ ցածր ասածն, այս պարագայում շատ մեղմ է արտահայտված։ Հանգիստ կարող էին ասել՝ ծրագիրը լիակատար ձախողել են։

Նախատեսել էին վարկային միջոցներով իրականացնել 180 մլրդ դրամի կամ 486 մլն դոլարի ծրագրեր, բայց իրականացրել են ընդամենը 2.7 մլրդ դրամինը կամ 7.3 միլիոն դոլարինը։ 472.7 մլն դոլարի ծրագրեր մնացել են անկատար։

Առաջին հայացքից գուցե թվա, թե լավ է, որ սահմանափակել են վարկերի ներգրավումը։ Բայց այդպես չէ. Բացի այն, որ այդ գումարների շրջանակներում նախատեսված ծրագրերը ժամանակին չեն իրականացրել, արդյունքները, որոնք պիտի ստանայինք, չենք ստացել, հավանաբար նաև վարկային միջոցների չօգտագործված մասի համար տույժ-տուգանքներ են վճարել։ Գնում վարկեր են վերցնում, սակայն շատ հաճախ չեն կարողանում դրանց շրջանակներում նախատեսված ծրագրերը ժամանակին իրականացնել, ու այդ պատճառով պետությունը մեծ տուգանքներ է վճարում։

Առաջին կիսամյակի նպատակային վարկային ծրագրերի կատարողականը 5 ամսում կազմել է ընդամենը 2.3 տոկոս։ Պլանավորել են 51 մլրդ դրամի կամ շուրջ 138 մլն դոլարի այդպիսի ծրագրեր իրականացնել, բայց իրականացրել են ընդամենը 1.2 միլիարդինը։

Գրեթե 135 մլն դոլարի նպատակային վարկային ծրագրեր չեն կատարվել։

Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, հայտնի չէ։

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվելիք միջոցների հաշվին պիտի 37.1 մլրդ դրամի կամ ավելի քան 100 մլն դոլարի նպատակային ծրագրեր ֆինանսավորեին։ Մեկ միլիարդ դրամի էլ չեն կարողացել իրականացնել։

Նույն խայտառակ վիճակն է նաև օտարերկրյա պետություններից վերցրած նպատակային վարկային միջոցների պարագայում։ Նախատեսել են առաջին կիսամյակում այդ գումարների հաշվին կատարել 13.9 մլրդ դրամի կամ ավելի քան 37 մլն դոլարի աշխատանքներ, 5 ամսում ընդամենը 300 մլն դրամի կամ հազիվ 800 հազար դոլարի աշխատանք են կատարել։

Բյուջեում, ինչպես միշտ, թվեր են գրում, խոստումներ են տալիս, ծրագրեր են նախանշում, որոնք իրական կյանքում մնում են անկատար։ Ժամանակին չեն կատարվում՝ վնասներ պատճառելով  պետությանն ու տնտեսությանը։ Սա պետական ֆինանսների կառավարման բացահայտ ձախողում է ու դա չի վերաբերում միայն վարկային կամ նպատակային վարկային ծրագրերին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>