Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան
«Հայաստանում վերջերս քաղաքական հայտ ներկայացնելն արդեն իսկ հանցագործություն է և ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը երկրիդ ապագան ավելի լավ տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում Հայաստանում»,-ֆեյսբուքյան տեսանյութում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ընդդիմախոսների նկատմամբ իշխանության հարուցած քաղաքական հետապնդումներին։
Նա նկատեց, որ այն որոշիչ քննություն է, որ ամեն մարդ պատրաստ չէ գնալ այդ բարդությունների միջով։
Այս ամենը սակայն, ինչպես նշեց Նարեկ Կարապետյանը, իրենց պայքարը չի կարող կանգնեցնել։
«Մենք պատրաստ ենք այդ բարդություններին, միշտ պատրաստ ենք եղել, հիմա էլ ենք պատրաստ և ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել, բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը»,-ասաց նա։

