ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

«Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ»

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետքերով «Երեխան շատ վատ ապրումներ ունեցավ․․․ մենք էլ բացատրեցինք, որ շատ ուժեղ ուսուցիչ ունես, շատ հայրենասեր, որը թույլ չտվեց, որ քո նկարը չցուցադրվի»,- արցախցի 10-ամյա աղջնակի մայրը՝ անգլերենի ուսուցչուհի, այժմ տնային տնտեսուհի Անուշ Դանիելյանն է պատմում։ Այս մասին գրում է «Առավոտ»–ը։

Միջադեպը տեղի էր ունեցել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն այսօր ահազանգել էր․ «Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։ Ուսուցչուհին, որն ազատվել է աշխատանքից, չցանկացավ միջադեպի մասին հարցազրույց տալ։

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Անուշը որոշ մանրամասներ պատմեց։ Իրենց հետ զրույցում ուսուցչուհին պարզաբանել է՝ իրեն աշխատանքից ոչ թե ազատել են, այլ ինքն է դուրս եկել։ «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում։ Ես այդ երեխային ո՞նց բացատրեմ, ո՞նց ասեմ՝ քո հայրենիքի սիմվոլը մի նկարիր, երբ երեխայի գլխում եւ սրտում դա է, դրա համար էլ նկարել է»,- ծնողներին ասել է նա։ Դեպքը եղել է այսպես․ երեկոյան նախապատրաստական աշխատանքներն ուսուցչուհին ավարտում է եւ գնում տուն։ Առավոտյան կանուխ զանգահարում են, թե երեխաներից մեկի աշխատանքը չկա։ Գալիս է դպրոց եւ պարզվում է՝ տնօրենն է պոկել-տարել։ Դպրոցի տնօրենի հետ զրույցի արդյունքում, նրա սենյակից «մի քիչ էլ զոռով» ուսուցչուհին վերցնում է նկարը եւ այն փակցնում նախկին տեղում։ Ուսուցչի համառությունը հաղթում է, նկարը ցուցահանդեսում ցուցադրվում է, իսկ 10-ամյա արցախցի աղջնակն այլեւս այդ դպրոցում չի ուսանի։ Քանի որ, ըստ մասնագետների, լավ տվյալներ ունի, ծնողներն այլ դպրոց կտեղափոխեն երեխային։ Կատարվածը լակմուսի թուղթ է դարձել։ «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Գեւորգյանի հետ խոսել չհաջողվեց։ Մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական գրություն էր հասցեագրել Երևանի քաղաքապետարանին։ Ի պատասխան՝ քաղաքապետարանը ներկայացրել է «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրավոր պարզաբանումը՝ առանց դեպքի վերաբերյալ սեփական գնահատականը ներկայացնելու։ Տնօրենի բացատրությունը, թե նկարը հանվել է պատից բացառապես ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով (քանի որ այն փակցվել էր առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման), ՀԿ-ի նախագահ Ապրես Մարգարյանը հիմնավոր չի համարում․ «Ցուցադրված աշխատանքը համապատասխանում էր մրցույթի ընդհանուր թեմատիկային, և հեռացվել է հենց միայն Արցախի հուշարձանը պատկերող նկարը, ինչը հարցեր է առաջացնում որոշման իրական դրդապատճառների վերաբերյալ։ Նշանակալից է նաև, որ տնօրենի ներկայացրած պարզաբանման մեջ հուշարձանի պաշտոնական անվան («Մենք ենք մեր սարերը») փոխարեն օգտագործվել է «Տատիկների, պապիկների պատկերը» ձևակերպումը, ինչը դժվար է դիտարկել որպես պատահական լեզվական վրիպում՝ հատկապես կրթական հաստատության ղեկավարի պաշտոնական տեքստում»։ Երեխայի ծնողներն էլ են տարակուսած միջադեպից։ «Շատ վատ բաներ է հուշում այս ամենը․ փորձում են ջնջել մեր հայրենիքը մեր հիշողությունից։ Պետական մաշտաբով Արցախից հրաժարվում են, անգամ հիշողություններն են փորձում ջնջել»,-ասաց Անուշ Դանիելյանը՝ հավելելով, որ չի ստացվելու ու նաեւ այն պատճառով, որ նման պատվախնդիր ուսուցիչներ կան մեր կրթական համակարգում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>