ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում

168.am-ը առաջնորդողում գրում է. «Ամառային և քաղաքական հանգստի պայմաններում Հայաստանում տեղի են ունենում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց իրականում դիալեկտիկորեն կապված գործընթացներ: «Ժողովրդավարական բաստիոնի» պիտակով ավտորիտար երկրում մեծ թափով ընթանում է մասնավոր սեփականության պետականացման գործընթաց:

Ընտրություններից հետո իշխանությունն ակտիվացրել է Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) պետականացման թեման, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քաղաքական հաշվեհարդարին զուգահեռ՝ սկսվել է նրան պատկանող «Արարատցեմենտի» և այլ ընկերությունների պետականացման գործընթացը:

Այս իշխանությունը կանգ չի առնելու և, մեծ հավանականությամբ, առաջիկայում պետականացման շքերթը շարունակելու է՝ ընչաքաղց զանգվածի համար ապահովելով «արդարության վերականգնման» տեսարաններ, իշխանության համար՝ փող, մեծ փող: Այլ պայմաններում տեղի ունեցողը շատ հարաբերականորեն հնարավոր կլիներ համարել խոշոր կապիտալի վերաբաշխում, որն այս կամ այն դրսևորմամբ հատուկ է Հայաստանի տիպի երկրներին: Բայց խնդիրն այն է, որ մինչ պետականացման անվան տակ իշխանությունն ամենաբռնի կերպով խլում է մարդկանց պատկանող բիզնեսը, զուգահեռաբար տեղի է ունենում պետության ապապետականացման գործընթացը՝ պետությանը ներհատուկ բովանդակության ու գործառույթների իմաստով:

Պետական կառավարման համակարգը, բոլոր իրավապահ մարմիններն այլևս անվերապահորեն ծառայում են իշխող կուսակցությանն ու նրա ղեկավարին, ինչպես ավտորիտար ռեժիմներում:

Բայց այս հարցում Հայաստանը ևս տարբերվում է դասական օրինակներից այն առումով, որ պետության ապապետականացման շահառուն ոչ միայն և ոչ այնքան՝ իշխող ռեժիմն է, որքան նրա արտաքին հովանավորները՝ հավաքական Արևմուտքը՝ ուղղակիորեն, Ադրբեջանն ու Թուրքիան՝ դեռևս անուղղակիորեն, բայց ոչ պակաս չափաբաժնով: Արդյունքում, հայ գործարարներին պատկանող խոշոր բիզնեսը «պետականացվում է» մի իշխանության կողմից, որի շահառուները Հայաստանից դուրս են, այսինքն՝ այդ բիզնեսները երբևէ դառնալու են ոչ թե Հայաստանի պետության, այլ բոլոր նրանց, գուցե ոչ թղթային, սեփականությունը, որոնք հովանավորում են այսօրվա գործընթացները: Բիզնեսի պետականացումը տեղի է ունենում հասարակության ապազգայնացման գործընթացին զուգահեռ, որը շարունակվում է արդեն մի քանի տարի: Իշխանությունը հայկական խոշոր կապիտալի դեմ պայքարից շատ ավելի վաղ սկսել էր ու շարունակում է պայքարն ամենայն ազգայինի դեմ. ինքնությունից՝ մինչև խորհրդանիշներ, Հայ Առաքելական եկեղեցուց՝ մինչև պատմական հիշողություն:

Սրանք փոխադարձաբար կապված գործընթացներ են և հանդիսանում են մեկ ընդհանուր նախագծի տարբեր մասերը: Հայկականությունից զրկված, ապազգային հասարակություն, պետականացվող խոշոր կապիտալ՝ պետականազերծ պետության պայմաններում՝ բոլոր հնարավոր արտաքին շահառուներով ու բաժնետերերով: Բայց կարևորն, իհարկե, հանգիստն է: Ոչ միայն ամառային, այլ նաև քաղաքական, որը ևս մի քանի սեզոն շարունակվելու դեպքում հանգեցնելու է պետության հանգստին: Վերջնական հանգստին: 

Հարություն Ավետիսյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>