Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից (300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից), ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին, ով կալանավորվել է անհեթեթ մի գործի շրջանակում եւ զրկվել է իր 13 տարեկան դստեր ու իր խնամքի տակ գտնվող 85-ամյա մոր հետ անգամ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Հ.Գ. Շատ կցանկանայի, որ Հայաստանն ունենար որևէ պետական գաղտնիք, որը հայտնի չլիներ այն երկրներին, ովքեր Հայաստանում ունեն որևէ հետաքրքրություն»։

