ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

«Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան

«Իշխանափոխություն իրականացնելու համար ժողովուրդը պետք է դրան պատրաստ լինի։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս պահին պատրաստ չէ։ Թվում էր, թե այս տարիներն ինչ-որ բան սովորեցրել է մարդկանց, բայց տեսանք, որ չէ՝ դեռ ինչ-որ բանի են սպասում»,-  այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների, դրա հետևանքների և Հայաստանում հնարավոր իշխանափոխության նախադրյալների մասին։

Ասում է՝ 2000 տարի առաջ հայ ազգը պետք է տիրանար ամբողջ Փոքր Ասիային, բայց, ցավոք, չկարողացավ, հավանաբար կրկին միասնական չեն եղել, մտածել են միայն ազգամիջյան պայքարի մասին։ Ընդհանուր նպատակ ու գաղափարախոսություն չեն ունեցել, այսինքն՝ նույն վիճակում են եղել, ինչպես այսօր են։

«Այսօրվա վիճակով մենք կարո՞ղ ենք լինել ազգ-պետություն, մենք սա կարո՞ղ ենք անել, երևի այս պահին՝ ոչ։ Այս ամենն ունենալու հիմքն ուղեղն է, գիտելիքը, բայց մենք այսօր չենք կարողանում գնահատել միտքը, խելացի մարդկանց հետ ենք մղում, խոսքս նաև մտավորականության մասին է, որ ինքնաբերաբար հետ է մղվել առաջնագծից, մինչդեռ այս իրավիճակում այդպես չպետք է լիներ։ Մտավորականությունը պետք է շարժում առաջացնի, ժողովրդին ոտքի հանի, գաղափարներ տարածի։

Չնայած ամեն ինչ շատ դժվար է, բայց վստահ եմ՝ ամեն ինչ կորած չէ, այս պահին ավելի շատ հնարավորություններ կան։ Եթե նախկինում մեկ նետ ու աղեղով էին աշխարհը գրավում, այսօր ուղեղով կարող են գրավել, դրա համար լավ կլիներ, որ կառկառուն անհատները, մտավորականները լինեն «առաջնագծում»։ Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է, որի դեմն առնել չենք կարողանում»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Բակուր Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք օգնում են այս իշխանությանը մնալ ղեկին, «թքած ունեն Հայաստանի վրա, քթած ունեն, թե վաղը ինչ ճակատագիր է սպասվելու երկրին», դրա մասին միայն ու միայն հայ ազգը պետք է մտածի։

«Պարտադիր չէ, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը լինեն իշխանության, բայց նրանք կարող են առաջնորդել մարդկանց, նրանց դեմ ոչինչ չունեմ, իհարկե, հարգում եմ՝ որպես նախկին նախագահներ։ Նրանք կարող են բանիմաց մարդկանց առաջ տանել ու օգնել իրենց փորձով ու ռեսուրսներով»,- շեշտեց Բակուր Կարապետյանը։

Նա նաև ասաց՝ հայ ազգն իր ուժը կարող է զգալ այն ժամանակ, երբ միասնական դառնա, որի անհրաժեշտությունն այս պահին կա։

«Ձեզ թվում է, այսօր մեր թշնամին ուզո՞ւմ է, որ մենք միավորվենք, իհարկե, չի ուզում, տեսել է, թե այդ միավորման դեպքում ինչերի ենք ընդունակ, դրա համար էլ ամեն ինչ անում են։ Մեր թշնամու դրածոներն էլ այսօր ամեն ինչ անում են, որ այդ միավորումը տեղի չունենա։ Մենք մեզանից հսկա ուժ ենք ներկայացնում, ինչո՞ւ չենք օգտագործում, այս հարցը թող յուրաքանչյուրն իրեն տա։ Երբ մենք ուժեղ լինենք, օտարը մեզ կհարգի, ոչ թե կկանգնենք ու օտարից հարգանք կպահանջենք։

Եթե օրարերկրյա ուժերը կարող են իրենց մարդուն դնել մեր երկրում ղեկավար, սա ոչ թե այդ ուժերի, այլ մեր խնդիրն է, մենք պետք է այս հարցերը լուծենք, օտարը չի գալու մեր խնդիրները լուծի։ Սրանից այն կողմ ցնցող այլ երևույթ չկա, եթե չփրկենք մեր երկիրը, ուրեմն՝ Հայաստանի հարցն ավարտվում է, վե՛րջ»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։

 



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>