Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները. Տիգրան Դումիկյան

Ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մուտքի սահմանափակումներից հետո տեղական արտադրող-արտահանողները հայտնվել են տնտեսական անդառնալի կորուստների վտանգի առաջ։ Սակայն իրական խնդիրը ոչ թե միայն ռուսական շուկայի փակումն է, այլ գործող իշխանությունների կողմից շուկաների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցված հայտարարությունների և իրական քայլերի միջև գոյացած աղետալի անդունդը, գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

«Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ 2026 թվականի հունիս ամսվա պաշտոնական տվյալների՝ արտահանման այլընտրանքային ուղիներ գործնականում չեն ստեղծվել, իսկ Եվրոպական Միության շուկա մուտք գործելու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները պարզապես քաղաքական պոպուլիզմի և իրականությունից կտրված իլյուզիաների արդյունք էին։

Հունիս ամսվա տվյալների համեմատությունը ցույց է տալիս ոլորտում տիրող ճգնաժամի իրական չափերը։ Եթե 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել էր 31,738 տոննա, ապա 2026թ. հունիսին այն նվազել է՝ հասնելով 8,095 տոննայի։ Արձանագրվել է մոտ 23,643 տոննայով պակաս բերքի արտահանում, ինչը կազմում է 74.5% անկում։ Առավել ցնցող է ռուսական ուղղության վիճակագրությունը. 2025թ. հունիսին ՌԴ էր արտահանվել մոտ 27,937 տոննա պտուղ-բանջարեղեն՝ հիմնականում բարձր պահանջարկ ունեցող ծիրան, լոլիկ, պղպեղ և կեռաս, մինչդեռ 2026թ. հունիսին այդ ծավալները կազմել են ընդամենը 110.4 տոննա՝ հիմնականում թութ և խնձոր։ Արտահանումը Ռուսաստան նվազել է ավելի քան 27,826 տոննայով՝ գրանցելով 99.6% անկում, ինչը փաստում է, որ, չնայած քաղաքական իշխանությունների տարբեր հավաստիացումներին, շուկան հայկական մթերքի համար գործնականում շարունակում է մնալ փակ։

Ծաղկի արտահանման ոլորտը, որը վերջին տարիներին դինամիկ զարգացում էր ապրում, նույնպես կաթվածահար վիճակում է։ 2025թ. հունիսին դեպի ՌԴ արտահանվել էր 5,784,071 հատ ծաղիկ, սակայն 2026թ. հունիսին հատով չափվող արտահանում դեպի Ռուսաստան ընդհանրապես չի իրականացվել։ Ընդհանուր առմամբ, ծաղիկների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել է շուրջ 50.3%-ով։

Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա ըստ ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների, գործնական արդյունքներ դեռևս չկան։ ԵՄ շուկա մուտք գործելու անհնարինությունը պայմանավորված է մի շարք համակարգային խնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ պետությունը քայլեր չի ձեռնարկել։ Ֆիտոսանիտարական և սերտիֆիկացման խիստ չափանիշները, ԵՄ-ի կողմից ճանաչված լաբորատոր և սերտիֆիկացման ենթակառուցվածքների բացակայությունը, լոգիստիկ խնդիրները և բեռնափոխադրումների ծայրահեղ բարձր ինքնարժեքն իրականում ստեղծել են անհաղթահարելի արգելքներ։ Մանր և միջին ֆերմերներին չի տրամադրվել պետական աջակցություն՝ ԵՄ-ի պահանջվող միջազգային սերտիֆիկատներ ձեռք բերելու համար, ինչը նրանց զրկել է մրցունակությունից։

Պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման նման կտրուկ անկումը նշանակում է ոչ միայն տասնյակ միլիոնավոր դոլարների տնտեսական կորուստ, այլև հարյուրավոր ջերմոցային տնտեսությունների, ֆերմերների և լոգիստիկ ընկերությունների սնանկացման ուղղակի վտանգ։ Երբ արտադրողը զրկված է իր աշխատանքի արդյունքը վաճառելու հնարավորությունից, սկսվում է գյուղի ամայացման և գյուղատնտեսական հողերի անմշակ մնալու գործընթացը։ Հայկական գյուղատնտեսությունն ամեն օր կորցնում է իր ներուժը, իսկ իշխանությունները շարունակում են բավարարվել անբովանդակ հայտարարություններով՝ ֆերմերին իր խնդիրների հետ մենակ թողնելով»,-գրել է Դումիկյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>