Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ
8
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Պատերազմ Արցախում
Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Հայաստանից ավելի քան 22 հազար վարդերի մուտքն արգելվել է Վրաստան Ծառուկյանը թրի տակով չի անցել. Սուրեն Սուրենյանց «ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա… այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում». Իսրայել Հակոբկոխյան Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Շաքե Իսայան. Ուղերձը հստակ է՝ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա ԵՄ հատուկ ներկայացուցչի խայտառակ հայտարարությունը. Քաղաքական վերլուծաբան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանին վրդովեցրել է. փաստաբան Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին

«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու բիզնեսներում տեղի ունեցած խուզարկություններից հետո, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, կապարակնքվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, «Արարատցեմենտ» գործարանը, Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարեւանությամբ գտնվող ադմինիստրատիվ շենքը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը, «Փարավոն» ռեստորանային համալիրը: Երեկվա դրությամբ չէին գործում նաեւ Ծաղկաձորում գործարարին պատկանող հյուրանոցներն ու գործարանները, հյուրանոցում հանգստացողներին էին անգամ դուրս հրավիրել: Կաթվածահար է եղել շուրջ մեկ տասնյակից ավելի տնտեսությունների գործունեությունը, հարկադիր պարապուրդի է մատնված մոտ տասը հազար քաղաքացի, որոնք մտավախություն ունեն, որ գործազուրկ են դառնում։

Որոշ տնտեսություններ երեկվա գործողությունների հետեւանքով ահռելի վնասներ են կրել, հատկապես՝ «Արարատցեմենտը», կոնյակի գործարանը, հյուրանոցները։ Գործարանում պահվող սպիրտի մեծ պաշարները անվտանգային շուրջօրյա աշխատանք են պահանջում, հյուրատներում էլ չեն հասցրել լողավազաններն ու ջրի բաքերը դատարկել, իսկ «Արարատցեմենտի» հոսքուղիներում վթար է տեղի ունեցել։

«Արարատցեմենտ» գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը մեզ պատմեց, որ նախօրեին իրավապահները վաղ առավոտյան՝ 7-7.30-ի միջակայքում, բառի բուն իմաստով, գրոհել են գործարանի վրա․ «Անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ուժ գործադրելով եւ սպառնալով, որ կձերբակալեն բոլորին»։ Դա եղել է գործարանի հերթափոխի ժամին, երբ գիշերային աշխատողներին փոխարինելու է եկել ցերեկային հերթափոխի աշխատակազմը: Քննչական կոմիտեի աշխատակիցները ոչ միայն թույլ չեն տվել աշխատանքի եկած մարդկանց մուտքը գործարան, այլեւ առանց ժամանակ տալու` գործարանից դուրս են հանել հոսքագծերի վրա աշխատողներին։

Պողոսյանի խոսքով, այդ պահին աշխատող հոսքագծերն անտեր են մնացել, մինչդեռ այդ աշխատանքը պահանջում է ամենվայրկյանի հսկողություն։ Արդյունքում հսկայական քանակությամբ հումք է այրվել, հոսքագծերն են խափանվել․ «Երբ խնդրեցինք, որ մասնագետները գոնե մտնեն ներս` անջատեն մեխանիզմը, ժամեր հետո թույլ տվեցին, երբ արդեն խափանումներ էին եղել, ու վնասներ հասցվել»: Թե որքան է վնասի չափը, այս պահին Պողոսյանը չի կարող ասել։ ՔԿ աշխատակիցները կապարակնքել են գործարանի մուտքն ու ադմինիստրատիվ մասնաշենքը։ «Անորոշ ժամկետով կաթվածահար է մեր աշխատանքը, խոսքը շուրջ 1000 աշխատակցի զբաղվածության մասին է, որոնք փաստացի այժմ գործազուրկ են»,- ասաց Պողոսյանը։ Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ անգամ թույլ չեն տվել գնորդներին ճանապարհել, ովքեր, սովորականի պես, այդ օրն էլ եկել էին գործարանից ցեմենտի խմբաքանակ տանելու։
Տնօրենի խոսքով, ՔԿ աշխատակիցները գրոհից առաջ ներկայացրել են դատարանի որոշում, որում նշված է եղել, որ աշխատասենյակներում խուզարկությունն արգելվում է, չնայած դրան եւ իրենց մատնանշմանը, որ դատարանը նման բան է գրել, իրավապահ մարմնի աշխատակիցները չեն ենթարկվել դատարանի որոշմանը եւ խուզարկել ու զննել են ողջ տարածքը։

Հիշեցնենք, որ դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անոնսել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի բիզնեսի «ողնաշարը»՝ Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ, ինչպես արեցին Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի հետ։ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այս հայտարարությանը, ասել էր, որ եթե իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Նույն օրը դատախազությունը, Փաշինյանի հայտարարությունն ընդունելով որպես հրահանգ, հայտարարեց, որ գործարանի մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերել։ «Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները եւ դրանց հետեւանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,- հայտնել էին դատախազությունից։

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ունեզրկել իր քաղաքական հակառակորդին, խլել նրա սեփականությունը, պատժել նրան` իր դեմ դուրս գալու համար: Իսկ նրա արբանյակներից մեկն այսօր բաց տեքստով գրել էր, որ սա «մեսիջ» է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կապ ունեն Ռուսաստանի հետ․ «Ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ՝ լուրջ պրոբլեմներ է ունենալու»։ Հասկանալի է, որ այլեւս օրենքը չի գործում մեր երկրում, այլ՝ իշխողների քաղաքական շահերը, ցանկություններն ու հրահանգները»:

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/6198d2bd33d19e1eb4327142614419fe

© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>